Աշխարհ

10.04.2021 11:50


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 506 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 506 նոր դեպք

Այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 506 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 285 մարդ, մահացել է 11 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 287 689, այստեղից ապաքինվել է 276 711 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 869:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 25 751 փորձարկում, այդ թվում 15 769-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 9 982-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 1.96% է, վերջին 14 օրվանը՝ 2.16%, վերջին 7 օրվանը՝ 2.49%:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 198 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 2 190 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 301 անձ:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը