Աշխարհ

07.04.2021 13:44


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 687 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 687 նոր դեպք

Այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 687 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 327 մարդ, մահացել է 8 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 285 645, այստեղից ապաքինվել է 275 547 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 840:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 27 713 փորձարկում, այդ թվում 17 490-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 10 223-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 2.48% է, վերջին 14 օրվանը՝ 1.98%, վերջին 7 օրվանը՝ 2.42%:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 169 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 984 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 291 անձ:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը