Աշխարհ

27.11.2020 07:54


«Ռոմա»-ն հաղթեց «Կլուժ»-ին. Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)

«Ռոմա»-ն հաղթեց «Կլուժ»-ին. Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Կլուժ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման 49-րդ րոպեին «Կլուժ»-ի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Դեդեիժուն: Այնուհետ` 67-րդ րոպեին Վերետուն կրկնապատկեց «Ռոմա»-ի առավելությունը: «Կլուժ»-«Ռոմա»`0:2:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 64-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն գլխավորում է մրցաշարային աղյուսակը և ունի 10 միավոր:Եվրոպայի լիգայի շրջանակներում «Ռոմա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 4-ին և կմրցի «Յանգ Բոյս»-ի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը