Աշխարհ

07.11.2020 11:18


ԱՄՆ փողոցներում փակցվել են Արցախի ճանաչման կոչով պաստառներ, դրոշներ (լուսանկար)

ԱՄՆ փողոցներում փակցվել են Արցախի ճանաչման կոչով պաստառներ, դրոշներ (լուսանկար)

ԱՄՆ-ի փողոցներում փակցվել են Արցախի ճանաչման կոչով, խաղաղության կոչով պաստառներ, Արցախի դրոշը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մասնավորապես ԱՄՆ Պատերսոն քաղաքի մայրուղիներից մեկի կենտրոնական հատվածում մեծ պաստառի վրա փակված է Արցախի դրոշը՝ կոչով՝ «Ճանաչեք Արցախը», մեկ այլ հատվածում փակցված պաստառի վրա գրված է. «Խաղաղություն Հայաստանին»:

ԱՄՆ հայաշատ Լոս Անջելեսի փողոցներից մեկում փակցված պաստառով էլ կոչ է արվում կանգնել հայերի կողքին այսօր, քանի որ վաղը շատ ուշ կլինի, մյուս պաստառին գրված է. «Խաղաղություն՝ Հայաստանին»:

Այս նախաձեռնության հեղինակը ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն է:

124044505_10157967048581859_1043525377012350416_n 124183018_10157967096201859_6633886786429293454_n 124266343_10157967048566859_2277881187981087255_n

Այս խորագրի վերջին նյութերը