Աշխարհ

30.10.2020 14:24


Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 1 696 նոր դեպք

Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 1 696 նոր դեպք

Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 1 696 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Մինչև այսօր Վրաստանում ընդհնաուր առմամբ հաստատվել է կորոնավարակի 37 263 դեպք: Ապաքինվել է ևս 2 906 պացիենտ, իսկ ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 19 810 պացիենտ:

Կորոնավարակից երկրում մահացել է ևս 12 պացիենտ, մահացածների ընդհանուր թիվը կազմում է 285 մարդ:

Կարանտինում է գտնվում 3 070 քաղաքացի, իսկ ստացիոնար՝ բժիշկների վերահսկողության տակ՝ 4 200 մարդ: Կովիդ-հյուրանոցներում են գտնվում 2 324 մարդ:

Բացի այդ, արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը