Աշխարհ

29.10.2020 11:39


Ռուսաստանի ՊՆ-ն ցուցադրել Է նոր հակահրթիռի արձակման տեսանյութը

Ռուսաստանի ՊՆ-ն ցուցադրել Է նոր հակահրթիռի արձակման տեսանյութը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել Է Ղազախստանի Սառի-Շագան զինափորձարանում հակահրթիռային պաշտպանության համակարգի նոր հրթիռի փորձնական արձակման տեսանյութը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հոլովակի սկզբում, որը հրապարակվել Է պաշտպանության նախարարության YouTube-ալիքում, մի քանի ռակուրսից ցուցադրվել Է ռազմական ավտոմեքենաների շարժվող շարասյունը: Արձակումը նույնպես նկարահանվել Է տարբեր կետերից: Երեւում Է, թե ինչպես Է հրթիռը կտրուկ կերպով վեր խոյանում եւ բավականին արագ սկսում շարժվել հորիզոնականին մոտ հետագծով:

Զինափորձարանում ամպամած Է, եւ հանդիսատեսին հասանելի Է միայն հակահրթիռի թռիչքի սկզբնամասը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը