Աշխարհ

28.10.2020 22:36


Սիրիացի վարձկանները պատրաստվում են շենքեր պայթեցնել Ադրբեջանում. թուրք ֆուտբոլիստի ուշագրավ գրառումը

Սիրիացի վարձկանները պատրաստվում են շենքեր պայթեցնել Ադրբեջանում. թուրք ֆուտբոլիստի ուշագրավ գրառումը

Թուրք ֆուտբոլիստ Ումութ Բուլուտը ուշագրավ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ հայտնելով, որ սիրիացի վարձկանները պատրաստվում են նոր շինություններ պայթեցնել Ադրբեջանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆուտբոլիստը հայտնել է, որ Գյանջայից իր հին ընկեր Հուսեյնը իրեն գրել է, որ սիրիացիները պատրաստվում են պայթեցնել ավելի շատ շինություններ Ադրբեջանում՝ այս երեկո կամ վաղը, քանի որ նրանք չեն ստացել իրենց վարձատրությունը Ադրբեջանի կառավարությունից:

«Իմ սիրելի ընկերներ Եվլախից, Բարդայից և Գյանջայից, խնդրում եմ լինել զգուշավոր: Ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում»,-գրել է ֆուտբոլիստը:

Ումութ Բուլուտը 2007-2018 թվականների ընթացքում Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականում մասնակցել է 39 խաղի՝ դառնալով 11 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում Բուլուտը հանդես է եկել թուրքական «Տրաբզոնսպոր», «Գալաթասարայ» ակումբներում, ֆրանսիական «Թուլուզ» ակումբում: Այս պահին նա ներկայացնում է թուրքական «Յենի Մալաթյասպոր» ակումբը:

Այս խորագրի վերջին նյութերը