Աշխարհ

22.10.2020 18:19


Իսրայելի հայ համայնք. մենք մի պահանջ ունենք, որպեսզի Իսրայելը դադարեցնի զենքի վաճառքն Ադրբեջանին (տեսանյութ)

Իսրայելի հայ համայնք. մենք մի պահանջ ունենք, որպեսզի Իսրայելը դադարեցնի զենքի վաճառքն Ադրբեջանին (տեսանյութ)

Երուսաղեմի հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացնում Իսրայելի ԱԳՆ շենքի դիմաց:

Հանրահավաքի մասնակից, քաղաքագետ Մենդել Կորսունսկու խոսքով` հավաքվածներն արտահայտում են իրենց բողոքը Ղարաբաղյան հակամարտության հետ կապված Իսրայելի քաղաքականության կապակցությամբ. «Մենք մի պահանջ ունենք, որպեսզի Իսրայելը դադարեցնի զենքի վաճառքն Ադրբեջանին»:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հայ համայնքը ավտոերթով բողոքի ակցիա էր անցկացրել Ադրբեջանին զենք վաճառելու դեմ: Ավտոերթին մասնակցում էր 300 ավտոմեքենա և մի քանի հարյուր մարդ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը