Աշխարհ

22.10.2020 12:41


Վրաստանում արձանագրվել է կորոնավարակով վարակման 1 595 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավարակով վարակման 1 595 նոր դեպք

Հոկտեմբերի 22-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավարակով վարակման 1 595 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 22 803 դեպք:

Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 9 401։

Կորոնավարակի հետևանքով մահացել է 178 մարդ։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 4462 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 3071 մարդ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Աղբյուրը` jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը