Աշխարհ

15.10.2020 12:29


Թուրքիան Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե պահել է թուրք-իրաքյան սահմանի վրա. ERT

Թուրքիան Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե պահել է թուրք-իրաքյան սահմանի վրա. ERT

Թուրքիայի իշխանությունները հոկտեմբերի 14-ի երեկոյան Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե պահել են Մոսուլից դեպի հյուսիս թուրք-իրաքյան սահմանի վրա՝ մերժելով թռիչքի թույլատվություն տրամադրել, որին նրանք հավանություն Էին տվել ավելի վաղ: Ինքնաթիռում գտնվել Է արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, որը վերադառնում Էր Աթենք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Հունաստանի ERT հանրային հեռուստատեսությունը:

«Այդ գործողությունը դուրս Է գալիս բարիդրացիության հասկացությունից և խախտում Է դիվանագիտական գործելակերպի կանոնները»,-նշում Է հեռուստաալիքը: Հունաստանի արտաքին գործերի նախարարի այցն Իրաք առաջինն Էր 22 տարվա ընթացքում: Այցն ավարտվելուց հետո ինքնաթիռը թռել Է Իրաքից:

«Թուրքիայի իշխանությունները VIP չվերթի մասին ծանուցվել Էին և թռիչքը թույլատրել, բայց սահմանին մոտանալիս այն ետ են կանչել: Սկսվել են ինտենսիվ դիվանագիտական բանակցություններ, ինքնաթիռը հարկադրված Է եղել նվազեցնել բարձրությունը և պտույտներ գործել, մինչև որ խնդիրը լուծվել Է: Դրա հետ մեկտեղ առաջացել Է վառելանյութի անբավարարության ռիսկի հարց»,-հայտնել Է ERT-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը