Աշխարհ

19.09.2020 11:24


Լեդի Գագայի նոր տեսահոլովակը ոգեշնչված է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից (տեսանյութ)

Լեդի Գագայի նոր տեսահոլովակը ոգեշնչված է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից (տեսանյութ)

Աշխարհահռչակ ամերիկացի երգչուհի Լեդի Գագան թողարկել է նոր տեսահոլովակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «911» երգի տեսահոլովակը ոգեշնչված է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից։ Տեսարաններից մեկում երևում է ֆիլմի պաստառը, իսկ այլ տեսարաններում Լեդի Գագան պատկերում է հայտնի կադրեր ֆիլմից։ Եվս մեկ տեսարանում երևում է հայատառ գրություն։

Տեսահոլովակի սյուժեի համաձայն՝ Լեդի Գագայի հերոսուհին վթարի է ենթարկվում կինոթատրոնի շենքի մոտ, որտեղ անցկացվում է հայկական ֆիլմերի փառատոն։

Տեսահոլովակի ռեժիսորն է հնդիկ Թարսեմ Սինգհը։

Այս խորագրի վերջին նյութերը