Կարծիք

12.05.2020 13:57


Ինչքան շատ են նվնվում բայց իշխանական պատգամավորները

Ինչքան շատ են նվնվում բայց իշխանական պատգամավորները

Ինչքան շատ են նվնվում բայց իշխանական պատգամավորները։ Երկու օր է՝ բողոքում են, թե մեզ ճնշում են, բռնության են ենթարկում, հայհոյում են, սադրում են, փողոցում ծեծում են, չգիտեմ էլ ինչ են անում… Խղճացի։

Էն անխիղճ Արման Թաթոյանն էլ երկու օր սառնասիրտ լսեց էդ ողբը, վեր կացավ մի հատ էլ ինքը սաղին հատ-հատ «բռնության ենթարկեց» ու գնաց։ Ճիշտ էն անեկդոտի պես։

- Բժիշկ, ինձ բոլորն արհամարհում են։ Խնդրում եմ օգնեք։ Ասացեք ի՞նչ անեմ։
- Հաջորդը։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը