Կարծիք

11.05.2020 13:27


Ինչ է պակասում պալատական հրատարակչին լիակատար երջանկության համար

Ինչ է պակասում պալատական հրատարակչին լիակատար երջանկության համար

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը գոհ է «դուխով» ելույթից, որով Փաշինյան Նիկոլը փայլատակեց ԱԺ ամբիոնից` իրքայլական պատգամավորների «հանցավոր բանդայի» կոլեկտիվ հարձակումը Էդմոն Մարուքյանի վրա գնահատելով որպես «քստմնելի սադրանք». «թավիշների» մեջ պախկված արյունարբու գազանին արթնացնելու և պադյեզդներում մարդ սպանող քիլերների վերածելու փորձ։

Բայց նրան ավելին է պետք. ասում է` «վարչապետը ԱԺ-ում հանցագործության մասին հաղորդում տվեց, որ հեռախոսով և սոցցանցերում ահաբեկում են պատգամավորներին։ Հետաքրքիր է իմանալ` գոնե այդ հաղորդումից հետո մեր դատախազությունը քրեական գործ հարուցե՞լ է, թե՞ ոչ։ Մեր ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը այս հարցով զբաղվո՞ւմ են, թե՝ չէ»։

Այս հարցը պալատական հրատարակչին չէր մտահոգում 2 տարի առաջ, երբ քայլարածներն իր սրտի վարչապետի հրահանգով ահաբեկում էին հանրապետական պատգամավորներին, այդ թվում`կին պատգամավորներին, և ոչ միայն հեռախոսով կամ սոցցանցերում։ Երբ տիրաժավորում էին նրանց հեռախոսահամարները, հասցեները, և այդքանը քիչ համարելով` այցելում էին պատգամավորներին ու «դեմոնստրացիաներ» անում` դագաղներով, սգո ժապավեններով։ Այն ժամանակ չէր ասում` ինչո՞վ է զբաղված, ո՞ւր է նայում իրավապահ համակարգը։

Սա դեռ ամենը չէ։ Մարտիրոսյանը հուշում է վարչապետին, թե ինչ է պակասում` երկրում լիակատար և վերջնական «արդարություն» հաստատելու համար։ Մասնավորապես, ցանկություն է հայտնում, որ ընդդիմախոսների վրա մատ թափ տալուց բացի, «վարչապետը զրույց ունենար պատգամավորների հետ, թե ինչպիսին պետք է լինի պատգամավորը՝ քաղաքական գործիչը», «բերեր սեփական օրինակը՝ ոնց է այդքան զրկանքներով հանդերձ շարունակել պայքարը։ Բերեր Վանո Սիրադեղյանի օրինակը, որ պետականաստեղծ գործունեության և հայացքների համար 20 տարով զրկվեց հայրենիքից»։

«Վարչապետի օրինակը» բոլորիս աչքի առաջ է` ցույց է տալիս, թե ինչպիսին չպետք է լինի քաղաքական, առավել ևս պետական գործիչը։ Այստեղ լրացուցիչ պարզաբանումների կարիք չկա։ Ինչ վերաբերում է Վանո Սիրադեղյանին, շա՜տ հետաքրքիր է իմանալ, ի՞նչ նկատի ունի` «պետականաստեղծ գործունեություն» ասելով։

Չլինի՞ խոսքը ՆԳ նախարարության կազմում պատվիրված սպանություններ կատարող քիլերների բանդա ստեղծելու «ուսանելի» օրինակի մասին է...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը