Կարծիք

11.05.2020 10:18


Հիմար պրոպագանդան գերում է մարդկանց ուղեղը

Հիմար պրոպագանդան գերում է մարդկանց ուղեղը

Ադրբեջանի պատմություն....
Երևի այս թեմային համացանցում բոլոր գրագետ մարդիկ հանդիպել են: Հայերիս մոտ դա ծիծաղ է առաջացնում, բայց բուն ազերիստանում դա պաշտոնական գաղափարախոսություն է: Դրանք իրոք հավատում են, որ Աղվանքը իրենց իրավանախորդն է, Երևանը անվանակոչված է միջնադարյան ավազակ Իրավան քուլիի անվամբ և այլն: Վիքիպեդիայում կա էջ ազերիների կողմից պատմությունը կեղծելու մասին, բացի այդ կարծեմ մերոնք ծաղրական հոդվածներ են գրում և վերջ: Դա շատ քիչ է այդ մառազմի և հիմարության դեմը առնելու համար: Խելացի մարդիկ, ովքեր հասկանում են այդ ոլորտից, աշխարհում քիչ են, դե ինչպես առհասարակ՝ խելացի մարդիկ քիչ են:

Հիմար պրոպագանդան գերում է մարդկանց ուղեղը, ինչի վառ օրինակն է հենց հիմա Հայաստանում պողոսների պրիմիտիվ հավատքը, որ իրենք ապրում են երջանիկ Հայաստանում, իսկ իրենց առաջնորդը «սուրբ է» և իրենց տանում է դեպի Հովիկ Աբրահամյանի առանձնատուն: Հիմար գաղափարները կորոնավիրուսի նման են՝ շատ դժվար են վերանում կամ չեն վերանում:

Դառնալով բուն մտքին, կարծում եմ, մեր պատմագիտությունը բավականին հզոր է, որ գրի ազերիների իրական պատմության մասին գիրք, ընդ որում ինչպես խորը գիտական, այնպես էլ պարզունակ, հեշտ ընթեռնելի տարբերակով՝ ոչ մասնագետների համար: Այդ գրքերը պետք է թարգմանել ազերի թուրքերեն, թուրքերեն, ֆարսի, արաբերեն, վրացերեն, անգլերեն, ռուսերեն և հնարավորինս տարածել: Գրքում չպետք է լինի ծաղր, ստորացում, որևէ գաղափարախոսություն, այլ գիտական մակարդակով նախ պետք է պատմել իրականությունը, այնուհետև ցույց տալ սուտը և բացատրել դրա պատճառները ու իրականացման եղանակները և նպատակները:

Այդ լրջագույն աշխատանքը պետք է կատարվի հնարավորինս արագ, իսկ ֆինանսավորումը գտնել շատ հեշտ է, օրինակ՝ մեկ ամսվա պաշտոնյաների անիմաստ պարգևավճարի հաշվին:

Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը