Կարծիք

02.05.2020 17:25


Հիվանդների աճի ֆոնին կարանտինի մեղմացումը ունի շատ պարզ բացատրություն և նպատակ

Հիվանդների աճի ֆոնին կարանտինի մեղմացումը ունի շատ պարզ բացատրություն և նպատակ

Հիվանդների աճի ֆոնին կարանտինի մեղմացումը ունի շատ պարզ բացատրություն և նպատակ, որը ամբողջովին տեղավորվում է Նիկոլի՝ իր վրայից պատասխանատվությունը ամեն ձևով ցրելու մշտական գործելաոճի մեջ:

Տեսեք, եթե կարանտինը հանի և մարդիկ վերադառնան բնականոն կյանքի և աշխատանքի, դա անպայման կբերի հիվանդության տարածմանը: Սակայն այդ դեպքում պատասխանատվությունը հեշտությամբ կարելի է ցրել առողջապահության նախարարի, պարետի կամ նույնիսկ անգիտակից ժողովրդի վրա, որը չի պահպանել արտակարգ դրության պայմանները, չի մեկուսացվել և այլն:

Իսկ եթե մարդկանց արգելում ես տնից դուրս գալ և աշխատել, ապա տնտեսական կոլապսի և գործազրկության համար պատասխանատուն դու ես: Այնպես որ, հանելով կարանտինը, այս հարցը «լուծվում» է:

Գնալով աշխատանքի՝ դուք եք դառնում պատասխանատու ձեր ֆինանսական վիճակի համար, նույնիսկ եթե ամբողջ տնտեսությունը մեռած է: Իսկ եթե վարակվեք, էլի դուք եք մեղավոր` նորմալ կարանտին պահպանեիք, դուրս չգայիք փողոց և մասկա հագնեիք:

Այնպես որ, ամեն ինչ շատ տրամաբանական է:

Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը