Կարծիք

09.04.2020 17:55


Հեղափոխական պարգևավճարները հիմնականում մեկ նպատակ ունեն՝ ապահովել «հեղափոխության առաջնորդի» հանդեպ լոյալություն

Հեղափոխական պարգևավճարները հիմնականում մեկ նպատակ ունեն՝ ապահովել «հեղափոխության առաջնորդի» հանդեպ լոյալություն

Աղքատ երկրում, ինչպիսին Հայաստանն է, պետական պաշտոնյաների հեղափոխական պարգևավճարները հիմնականում մեկ նպատակ ունեն՝ ապահովել «հեղափոխության առաջնորդի» հանդեպ լոյալություն։

Հիշենք Երևանի ավագանու նախորդ ընտրությունների ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ընտրողներին արված այն առաջարկը (եթե սխալ եմ հիշում, ուղղեք ինձ), որ ով իր կուսակցությանը ձայն տա, ընտրություններում հաղթելու դեպքում քաղաքի բյուջեից նրանց կտրամադրի 15 հազար դրամ՝ «ռեժիմի» 5000 դրամի փոխարեն։

Հիմա նույն հոգեվիճակն է՝ բյուջեյի հաշվին, մասնավորապես պատգամավորներին, վճարում է իր հանդեպ լոյալության դիմաց, և տղաներն աղջիկները դա ընդունում են, անգամ պայքարում են դրա համար։ Սա մտածողություն ու աշխարհայացք է։ Սակայն այստեղ խնդիր իրոք կա, և շատ երկրներին ուրույն ձևով են դա լուծել։

Օրինակ, Ճապոնիայում կա որոշակի մեխանիզմ։ Այն նախարարները, որոնք իրենց ոլորտում հաջողության են հասնում, ապա աշխատանքից դուրս գալուց հետո իրենց օրոք կայացած կորպորացիաներում շատ լուրջ դիրքերի են նշանակվում՝ խորհրդի անդամներ կամ տնօրեններ ու դառնում են մեծահարուստ մարդիկ։ Դա նրանց պարգևավճարն է ու բոլորի համար դա ընդունելի ու հասկանալի է։

Նույն մեխանիզմը կա Գերմանիայում, որտեղ կորպորացիաներն ու պետական համակարգը սերտորեն համագործակցում են։ Մի օրինակ բերեմ։ Շրյոդերը, երբ վարչապետ էր, մեծ դեր կատարեց ռուսական գազը Գերմանիա հասցնելու գործում և հաջորդ փուլում դարձավ Գազպրոմի գերմանական մասնաճյուղի տնօրեն։ Դրան Գերմանիայում նորմալ են վերաբերվում։ Ոլորտ է կայացրել ու ստացել է իր պարգևավճարը՝ ոչ բյուջեի հաշվին։ Սա և՛ արդար է, և՛ խթան է լավ աշխատելու համար։

Կան նաև այլ հետաքրքիր մեխանիզմներ, որոնք կարելի է ուսումնասիրել՝ հատկապես Ճապոնիայում։ Պարգևավճարները պետք է ստանալ ոչ թե որևէ անձի հանդեպ լոյալություն ցուցաբերելու դիմաց, այլ ոլորտ կայացնել ու դրա դիմաց ողջ կյանքն ապահով ապրել։ Նման պարգևավճարները հասարակությունը կընդունի։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը