Կարծիք

08.04.2020 15:33


Տաթևիկ Ռևազյանն առնվազն պետք է հրաժարական տա, չնայած նրան այդ լուրջ պաշտոնին նշանակողն ավելի մեծ մեղքի բաժին ունի

Տաթևիկ Ռևազյանն առնվազն պետք է հրաժարական տա, չնայած նրան այդ լուրջ պաշտոնին նշանակողն ավելի մեծ մեղքի բաժին ունի

Տպավորություն կա, որ որոշ մարդիկ շատ ջենտլմեն են ու Տաթևիկ Ռևազյանին քննադատողներին նրա հղիությունն են հիշեցնում և գտնում, որ չի կարելի նրա հասցեին քննադատական խոսք ասել:

Հասկանում եմ, ընդունում, միաժամանակ պակաս զգույշ և ուշադիր չեմ նման դեպքերում... Կին, ապագա մայր Տաթևիկին փառք ու պատիվ, առողջություն, բարեհաջող ծնունդ...

Սակայն, Հայաստանի համար շատ կարևոր, պատասխանատու, լուրջ պաշտոնն զբաղեցրած տիկին Տաթևիկ Ռևազյանն առնվազն պետք է հրաժարական տա, չնայած նրան այդ լուրջ պաշտոնին նշանակողն ավելի մեծ մեղքի բաժին ունի և պատասխանատվություն:

Տաթևիկ Ռևազյան պաշտոնյան անհասկանալի ու վտանգավոր, անմտածված «արհեստական բեղմնավորմամբ հղիացրեց» մեր քաղավիացիան, որը «ծննդաբերեց» թևերը կտրած մի «անճոռնի ֆրանկեշտեյն ճուտիկ», կոլապսի հասցրեց Հայաստանի համար կենսական կարևոր ու ռազմավարական նշանակություն ունեցող այդ կարևոր ոլորտը: Եվ պետք է անպայման պատասխան տան և՛ ինքը, և՛ իրեն նշանակողը...

Չնայած, ողջ երկիրն է արդեն այդ վիճակում՝ ձևախեղված, կաթվածահար ու անհասկանալի ապագայով և կասկածելի վերջաբանով...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը