Կարծիք

07.04.2020 12:41


Ի՞նչ էիք տարիներ շարունակ աղաղակում, եթե վերջում կրկնելու եք այն անձանց մտքերը, ում դեմ պայքարել եք

Ի՞նչ էիք տարիներ շարունակ աղաղակում, եթե վերջում կրկնելու եք այն անձանց մտքերը, ում դեմ պայքարել եք

Այսօր անդրադառնալով Արցախի ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանը բառացի հայտարարեց․ "Ոչ ոք չի ասում, որ ընտրախախտում չի եղել։ Հարցն այն է, թե այդ ընտրախախտումներն ինչքանով են ազդել ընտրությունների արդյունքների վրա"։

Փաստորեն, Նիկոլը բառացի կրկնեց այն թեզը, ինչը տարիներ շարունակ մատնանշում էին Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները այստեղի ընտրությունների կապակցությամբ։ Ընդ որում նույն Նիկոլենք ընդդիմություն եղած ժամանակ այդպես էլ չէին կարողանում ներկայացնել որևէ ապացույց, որ այստեղ էլ ընտրախախտումները ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները իրենք, կարելի է ասել, փաստացի ընդունեցին էլ։

Բա այդ պարագայում որ ի՞նչ էիք տարիներ շարունակ աղաղակում, այ բեսեր, եթե վերջում կրկնելու եք այն անձանց մտքերը, ում դեմ պայքարել եք․․․

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը