Կարծիք

07.04.2020 11:53


Ադրբեջանի պաշտոնական վարկածն արտահերթի էդքան էլ էական չէ, դուք ոչ պաշտոնականը վերլուծեք

Ադրբեջանի պաշտոնական վարկածն արտահերթի էդքան էլ էական չէ, դուք ոչ պաշտոնականը վերլուծեք

Փաշինյանը նոր լայվում ըսենց պնդում է արել՝ «Ինչ վերաբերում է ԱԺ մեծամասնությանը, ապա այսօր ԱԺ-ի եւ մեր խմբակցության լավագույն գնահատականը տրվել է հարեւան Ադրբեջանում, երբ մեր երկրում տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Ադրբեջանում որոշում կայացվեց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրա պաշտոնական հիմնավորումը հետեւյալն է, որ Ադրբեջանն ունի կարիք ավելի երիտասարդ եւ ժամանակակից պայմանների ավելի համապատասխան խորհրդարան ձեւավորելու: Ինչ պայմաններ էին փոխվել աշխարհում Ադրբեջանի տեսակետից: Աշխարհում, ըստ էության, վեջին 1,5 տարվա ընթացքում փոխվել էր միայն այն, որ ՀՀ-ում տեղի էին ունեցել ԱԺ արտահերթ ընտրություններ եւ ձեւավորվել էր ավելի երիտասարդ խորհրդարան, որտեղ շատ երիտասարդ պատգամավորներ էին հայտնվել, որոնք միջազգային հարթակներում շատ լուրջ կարողանում են ներկայացնել Հայաստանն ու Հայաստանի ժողովրդավարությունը»:

Նախ Ադրբեջանի պառլամենտի կեսից ավելի կազմը մնաց ծերակույտ, եկան մի 15 հոգի ջահել՝ Մեհրիբանի թևից, հետևաբար պաշտոնական վարկածը իրենց արտահերթի էդքան էլ էական չէ, դուք ոչ պաշտոնականը վերլուծեք։ Մի հատ նախագահական տեղափոխեցին 2018-ի աշունից փետրվար, մի հատ էլ պառլամենտականը՝ 2020-ի աշունից փետրվար։ Կարող է վսյո ժե իրանք կանխատեսումների ու ռիսկերի հաշվարկի տեսանկյունից մի բան գիտեն, հըն՞:

Ու հա, մեկուկես տարվա մեջ աշխարհում մեր պառլամենտական ընտրություններից բացի լիքը բան է փոխվել՝ Մերձավոր Արևելքից մինչև նավթի գների ճգնաժամ, որը էլի կանխատեսելի էր։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը