Կարծիք

06.04.2020 12:19


Սա ի՞նչ ջոկողական վիճակագրություն է, չեմ հասկանում

Սա ի՞նչ ջոկողական վիճակագրություն է, չեմ հասկանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ երկկողմանի պոլիսեգմենտալ ձուլվող թոքաբորբից 68-ամյա քաղաքացի է մահացել, «որը ենթադրաբար կորոնավիրուսի հետևանք է»։ Շեշտում եմ՝ վարչապետն ասաց ԵՆԹԱԴՐԱԲԱՐ։

Իսկ որտե՞ղ մնաց, այդ դեպքում, օրինակ մարտի 27-ին միակողմանի թոքաբորբի ախտորոշմամբ մահացած 59-ամյա կինը։ Կամ ապրիլի 1-ին հիսուն տարեկանում կրկին թոքաբորբից մահացած օպերային երգչուհի Աննա Սարդարյանը։ Կամ ամենառաջինը մահացած այն կինը, որ սկզբից հայտարարեցին թե սրտամկանի ինֆարկտից է մահացել, այլ ոչ թե թոքաբորբից, հետո պարզվեց, որ ամուսնու ու տղայի կորոնավիրուսի թեստը դրական էր: Հիշու՞մ եք այդ դեպքի մասին Երևանի գլխավոր ախտաբան, ախտաբանների հայկական ասոցացիայի նախագահ Արմեն Մխիթարյանն է բարձրաձայնել: Հիմա հարց՝ բոլոր այս ու նմանատիպ դեպքերի մասին ՀՀ իշխանությունները ոչ մի ԵՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ չունե՞ն։ Սա ի՞նչ ջոկողական վիճակագրություն է, չեմ հասկանում։

Ի դեպ ասեմ, որ Փաստահավաք խմբին, որի անդամ եմ նաև ես, այսպիսի և այլ տեսակի կասկածներ առաջացնող բազում դեպքեր են հայտնի դառնում անընդհատ։ Վստահեցնում եմ, որ հիվանդության հաղթահարումից հետո բոլոր այս փաստերն անպայման կհրապարակվեն և լուրջ քննության առիթ դառնան։ Չկասկածեք։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը