Կարծիք

26.03.2020 14:30


Հայաստանը ղեկավար չունի

Հայաստանը ղեկավար չունի

Հայաստանը ղեկավար չունի։ Ղեկավարի տեղում ունի անհավասարակշիռ մի անձի, որը ցանկացած բարդ իրավիճակում փորձում է միտինգ անել (կամ դրա ժամանակակից տեսակը՝ լայվը), եթե չի ստացվում, ապա փախնել։

«Երկիր՝ ՀԺ» էլ չենք, այլ «Երկիր՝ անվերջ միտինգ»։

Այս օրերին էլ է լրիվ միտինգի տրամաբանություն. կամ լայվ, կամ ինչ-որ անիմաստ գրառումներ ՖԲ-ում, կամ փախուստ Սևան։

Առավոտ լույսով ինչ-որ շվեդական համալսարանի ամբիոններից մեկի ռեյթինգային ցուցակում Հայաստանի դիրքի մասին էր լայվ անում (08:36, գրողը տանի), հիմա էլ Զինուժի՝ երեկ Յութուբում հրապարակած տեսանյութ է դրել Սու-30-ների թռիչքների մասին։

Այս ամենն ինձ այսքան չէր վախեցնի, նույնիսկ ծիծաղելի կթվար, եթե մենք լինեինք Լյուքսեմբուրգ կամ Մոնակո։ Եթե պետական համակարգի հանգուցային շատ պաշտոններում իր պես տգետ ու ինքնասիրահարված թրաշամանուկներ նստած չլինեին...

Մաման-ծաղկաման...

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը