Կարծիք

26.03.2020 18:27


Դե մենք հո Մեծ Բրիտանիայի նման պարապ չե՞նք․ կարևորն անիմաստ դուխն է

Դե մենք հո Մեծ Բրիտանիայի նման պարապ չե՞նք․ կարևորն անիմաստ դուխն է

Մեծ Բրիտանիայի պառլամենտը մեկ ամսով դադարեցրել է աշխատանքները:
Անհասկացող իշխանություններ են. այս լարված, բարդ իրավիճակում միթե՞ կարելի նման բան անել...

Գոնե Հայաստանից օրինակ վերցնեն...
Մեր ԱԺ-ն վստահաբար, հերոսաբար, անձնվեր, ինքնահաստատման մոլուցքով, հաճախ նաև ատելությամբ ու ծաղրանքով, վիրավորանքներով համեմված ելույթներով, անձնազոհ ու քաջաբար որոշել է շարունակել աշխատանքները...

Դե մենք հո Մեծ Բրիտանիայի նման պարապ չե՞նք, լիքը խնդիրներ կան, որ կախված են ԱԺ պատգամավորների մտքի «կարկառուն ու խելացի» արգասիքներից...

Թքած, թե չեն վարակվի ու հետո սիստեմա միացրած նույնիսկ օնլայն չեն կարողանա քվեարկել... Կարևորն անիմաստ դուխն է...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը