Կարծիք

26.03.2020 12:29


Նիկոլը նրանց փնտրում է, բայց չի գտնում

Նիկոլը նրանց փնտրում է, բայց չի գտնում

Փաստորեն, մեր երկրում այնքան քիչ են հիմնական աշխատանք չունեցող և օրավարձով աշխատող քաղաքացիները, որ Նիկոլը նրանց ման է գալիս ու չի գտնում:

«ՀՀ-ում օրավարձով աշխատող մարդ հասկացություն գոյություն չունի, մենք պատրաստ ենք օգնել, բայց նրանց գտնելու խնդիր ունենք»,-ասել է այսօր վարչապետն ԱԺ-ում:

Տեղը ասեմ, որ իզուր բոլորին 10.000 դոլար չբաժանեք:
Օրավարձով մեր երկրում աշխատում են խանութների վաճառողները, տաքսիստները, վարսավիրները, առաքիչները, մատուցողները, էլի ու էլի շատ մարդիկ, դա գիտենք բոլորս, ի՞նչ է՝ կառավարությունը չգիտի՞:

Դա ահռելի թիվ է, և ժամանակն է, որ վարչապետն իր օրինակները չբերի ԱԺ պատգամավորների կյանքից մեր երկրում բոլորը պատգամավոր չեն աշխատում, ոչ էլ պետական պաշտոնյաներ են:

Պատգամավորն այնքան աշխատավարձ է ստանում, որ չի կարող սպառողական վարկերը մուծելու խնդիր երբևէ ունենալ, իսկ օրավարձով աշխատող մատուցողը կամ վարսավիրը հաստատ կունենան, եթե չաշխատեն:

Հ․Գ․ Քաղաքացին եթե ունենար ձեր սահմանած տուգանքի չափ գումար, տունը կնստեր, առաքում կպատվիրեր:

Հիմա հերիք չի փող չունի, մի հատ էլ տուգանվելու է ու մի քանի ամիս պետք է աշխատի դեռ, որ կարողանա տուգանքը մուծի:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը