Կարծիք

23.03.2020 22:06


Ոնց կարելի է մեկ մարդու եսակենտրոն, չմտածված քայլերի արդյունքում հայտնվել ճգնաժամի դիմաց

Ոնց կարելի է մեկ մարդու եսակենտրոն, չմտածված քայլերի արդյունքում հայտնվել ճգնաժամի դիմաց

Մի պահ այս շղթայի մասին մտածեք ու զգացեք՝ ոնց կարելի է մեկ մարդու եսակենտրոն, չմտածված քայլերի արդյունքում հայտնվել ճգնաժամի դիմաց։

1․ Վարչապետը, ունենալով ցանկություն ստեղծել լիակատար «մեկ մարդու» իշխանական համակարգ, նախաձեռնում է «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե»։

2․ Երբ կորոնավիրուսը հասնում է մեր տարածաշրջան, կանխարգելիչ միջոցառումների փոխարեն մեզ մոտ մարդաշատ միջոցառումներ են կազմակերպվում և երկրի առաջին դեմքը ղեկավարում է դրանք։

3․ Երբ ակնհայտ է դառնում, որ մենք կանգնած ենք աղետի եզրին, հայտարարվում է արտակարգ դրություն, քանզի միայն դա օրենքով թույլ կտա չեղարկել հանրաքվեն, ինչպես նաև դադարեցնել մարդկանց զանգվածային հավաքները: Սակայն, եթե կանխարգելիչ միջոցառումներն իրականացվեին, հնարավոր կլիներ չհայտարարել արտակարգ դրություն կամ անել այնպես, ինչպես Մոսկվայում՝ կոչ անել բնակչության ամենախոցելի հատվածներին՝ զերծ մնալ տանից դուրս գալուց և փոխհատուցել իրենց հնարավոր կորուստները։

5․ Արտակարգ դրությունը հարվածում է մեր տնտեսությանը, եւ երկար շարունակվելու դեպքում այն մեզ կոլափսի դիմաց կկանգնեցնի։

Արդյունքում մի ամբողջ պետություն դառնում է գերի մեկ մարդու ցանկությանը՝ ստեղծել լիակատար քաղաքական մենաշնորհ։ Սա ուղղակի տարրական ագահության մաստեր-կլաս է, որի պոտենցիալ տուժողը (վարակվելու տարբերակով, առանց օրվա հացի մնալու տարբերակով) կարող են դառնալ բոլորը։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը