Կարծիք

20.03.2020 15:38


Թաթիկ կտրելուց գլուխ կտրել` կես քայլ է

Թաթիկ կտրելուց գլուխ կտրել` կես քայլ է

Չիմացանք` ո՞ւր էր կորել կարգին քաղաքապետն էսքան ժամանակ, ինչո՞ւ ձայնը չէր լսվում, ինչո՞վ էր զբաղված, մինչ իր վարչա(հրամայա)պետը փոփոխակի հաջողությամբ մե՛կ լեզվակռիվ էր անում կորոնավիուսի հետ, մե՛կ գովաբանում հին աշխարհը փլուզելու և կորոնավիրուսահենք նոր աշխարհի հիմքերը դնելու համար, բայց դա այնքան էլ կարևոր չէ ։

Կարևորը` որ վերջապես գլուխը հանեց «ընդհատակից», վերադարձավ իր աշխատանքային պարտականություններին, ու մի ուրիշ ձևի դուխով` «օզվերինած», դուխ հավաքեց անտեսանելի թշնամու վրա։

Եվ էդ անտեսանելի թշնամին ոչ թե կորոնավիրուսն է, այլ «հին, բարի» կոռուպցիան։ Ընդ որում, եթե «գլխավոր հրամանատարն» ընդամենը սպառնում էր կոռուպցիոներների թաթիկները կտրել, սա որոշել է ձուկը գլխից բռնել։ Թե բա` «ուզում եմ վստահեցնել` ես քանի քաղաքապետ եմ, գառանտն եմ նրա`էստեղ, որ համակարգային փոփոխությունները արվելու են։ Երաշխավորն եմ նրա, որ սա արվելու է 100 տոկոսով ազնիվ, թափանցիկ, արդար, առանց կոռուպցիայի։ Գլո՛ւխն եմ կտրելու էդ մարդու, ով որ կոռուպցիայով ա զբաղվելու»։

Խե՜ղճ կոռուպցիա` գործերը վա՛տ են։ Շա՛տ վատ։ «Կամազների» մութ պատմությունը վկա...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը