Կարծիք

18.03.2020 15:14


Ո՛չ խելք ունի, ո՛չ մեղք․ էդ մարդը իսկականից «քայլող անպատասխանատվություն» է

Ո՛չ խելք ունի, ո՛չ մեղք․ էդ մարդը իսկականից «քայլող անպատասխանատվություն» է

Էս մարդը իսկականից «քայլող անպատասխանատվություն» է` անմեղսունակության հասնող մտավոր, բարոյահոգեբանական և քաղաքական ինֆանտիլիզմի, անլրջության, անհետևողականության, մանկամտության մի «անկրկնելի նմուշ», որի նմանն աշխարհը չի տեսել։

Քանի կար, ասում էր` «կորոնավիրուսն ում շունն ա», մարզից մարզ ընկած`հայհոյում իր հին ու նոր ընդդիմախոսներին։ Հետո հանկարծ անսպասելի դադարեցրեց ատելության քարոզը ու փակվեց Սևանի իր առանձնատանը, թե բա` կարող է էդ վիրուսն իմ կողքով էլ անցած լինի։ Վախը չափելուց` տեստը տեստի հետևից հանձնելուց հետո դուրս եկավ ինքնամեկուսացումից և արտակարգ դրություն հայտարարեց։ Իբր` կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու համար։

Արտակարգ դրություն մտցնելն ու «կորոնավիրուսն ում շունն ա» պրոպագանդիստական թեզին վերադառնալը մե՛կ եղավ. ցանկացած գնով իրադարձությունների «էպիկենտրոնում» մնալու մտասևեռմամբ քարոզչական ռեյդերի նոր շարք սկսեց մայրաքաղաքի բանուկ հատվածներում. հարցուփորձ է անում անցորդներին, շրջում խանութներով, ռեստորաններով, ու երեխայի պես հրճվում, որ արտակարգ դրության ռեժիմին հակառակ, Հայաստանում կյանքը եռում է` հպարտ քաղաքացին թքած ունի կորոնավիրուսի վտանգի վրա և ապրում է «լիաթոք» կյանքով։ Նույնիսկ զբոսաշրջիկներ է ընդունում։

Որ ասում են` բազմակարծությունը մի ուղեղում լավ տեղ չի տանում, էս օրվա համար են ասում...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը