Կարծիք

17.03.2020 16:15


Բաց նամակ փոխվարչապետ` արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանին

Բաց նամակ փոխվարչապետ` արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն թվակիր որոշումը` դիմում եմ Ջեզ հետևյալ առաջարկությամբ.

Հայաստանի Հանրապետությունում ստեղծվաց ճգնաժամային իրավիճակից ելնելով և կորոնավիրուսի արագընթած տարածումը կանխելու նպատակով առաջարկում եմ, արտակարգ դրության շրջանակներում անհապաղ ձեռնարկել հետևյալ միջոցառումները` համապատասխան իրավական ակտով դադարեցնել հանրային սննդի օբյեկտների և խաղասրահների գործունեությունը, քանի որ այդ վայրերում ժամանց են անցկացնում նաև զորակոչային տարիքի երիտասարդներ, ուստի հույս չդնել յուրաքանչյուրի բարձր ինքնագիտակցության վրա և լինելով հեռատես ևս մեկ անգամ հրավիրում եմ Ձեր ուշասրությունն այս խնդրին:

Գործունեությունը դադարեցնելու ենթակա օբյեկտների ոչ սպառիչ ցանկը.
ռեստորաններ, սրճարաններ, ճաշարաններ, խորտկարաններ, արագ սննդի կետեր, գարեջրատներ, խոհարարական արտադրանքի արտադրմամբ, իրացմամբ և սպառման կազմակերպմամբ զբաղվող ձեռնարկություններ /հաստատություններ/, ինչպես նաև փաբեր,կառաոկեներ,բառեր, հուկա բառեր,համակարգչային խաղերի սրահներ և այլ նմանատիպ ժամանցի կենտրոններ:

Կանխավ Շնորհակալ եմ։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը