Կարծիք

17.03.2020 15:53


Արմեն Սարգսյանն իր «ոճի» մեջ է

Արմեն Սարգսյանն իր «ոճի» մեջ է

Մինչ կորոնավիրուսը, նիկոլավիրուսի հետ ստվերային պայմանավորվածության գալով, «գաղտագողի» հատում էր Հայաստանի հանրապետության սահմանները և շոշափուկները տարածում «թավշյա անտերության» մատնված մեր երկրում, նախագահի պաշտոնն զբաղեցնող Արմեն Սարգսյանը, մեխի գլխի «ամպլուային» հավատարիմ, համեստորեն լռում էր. «ինքնամեկուսացել» էր «աղետի գոտում» տեղի ունեցող իրադարձություններից ու, շառից-փորձանքից հեռու, վայելում էր յուր «նախագահական» անդորրը։

Միայն այն բանից հետո, երբ Փաշինյանը որոշեց արտակարգ դրություն մտցնել իր ասածին «չէ» ասած կորոնավիրուսի դեմն առնելու համար, Փաշինյանի գրպանային խորհրդարանն էլ մի քանի ժամ «գյալաջի» անելուց հետո վավերացրեց այդ որոշումը, սա զգուշորեն հանեց գլուխը ավազից և սկսեց խոսել հակակորոնավիրուսային պայքարի «հստակ ռազմավարության, կազմակերպված, կարգապահ հարաբերությունների, բարձր պատասխանատվության» մասին։
Ուզում ես մնալ ջրի երեսին` կարողացիր մանևրել...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը