Կարծիք

16.03.2020 16:58


Բա վախը չի՞ չափելու

Բա վախը չի՞ չափելու

Սևանում փակվելուց առաջ` երբ դեռ ծովը ծնկներից էր, տեղը չէր բերում` ինչ ասել է խրախճանք ժանտախտի ժամանակ, «կորոնավիրուսն ում շունն է...» կարգախոսով, ցուպը ձեռքին` ընկել էր մարզից մարզ, հրապարակից հրապարակ, Նիկոլ Քարոզիչն իր միկրո, մինի, միդի, մաքսի և մեգա ստերի ընտրանին ավելացրեց ևս մեկով. «Ես իմ կենսագրության մեջ երբեք չեմ վախեցել ո՛չ զոհվելուց, ո՛չ հետապնդվելուց։ Ես մենակ մի բանից եմ վախեցել` ժողովրդին հիասթափեցնելուց։ Ուրիշ որևէ բան չկա, որից ես վախենամ։ Դա իմ միակ վախն ա»։

Էն, որ պատերազմի թեժ պահին ծլկել էր բանակից, Մարտի 1-ին իր թեթև ձեռքով մայրաքաղաքի կենտրոնը ռազմաճակատի վերածած զինված խուժանին «փուռը տվեց»`ծլկեց դեպքի վայրից, մի մկան ծակ գտավ, ինքնամեկուսացավ արդարադատության սպասավորներից ու 2 տարի դուրս չէր գալիս` սպասելով համաներման, բնականաբար` զոհվելու կամ հետապնդվելու ահից չէր. «ժողովրդին հիասթափեցնելու» վախից էր։

Բայց, պարզվում է, կա էլի մի բան, որից Փաշինյանը շան պես վախենում է` «կորոնավիրուս կպցնելու» մահացու հեռանկարը։ Այնքա՜ն է սարսափած այդ հեռանկարից, որ իմացել է Վայքում իր հետ շփված քաղաքացու կորոնավիրուսակիր լինելու մասին թե չէ` սիրտը կանգնել է, վախից ընկել ոտքերը, ջերմությունը միանգամից թռել է 37 աստիճանի, ու որոշել է հիմա էլ «Այո»-ի քարոզարշավից թռնել`կիսատ թողնել ատելության քարոզն ու ինքնամեկուսացվել Սևանի իր կալվածքում։

Մնում է` մի հատ էլ վախը չափի, ու պը՛րծ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը