Կարծիք

16.03.2020 13:36


Ժամանակն է ստեղծել անցումային կառավարություն և անցնել ի գործ

Ժամանակն է ստեղծել անցումային կառավարություն և անցնել ի գործ

Ըստ ամենայնի, նա մեզ լսեց և հայտարարելու է արտակարգ իրավիճակ։ Բայց սա շատ քիչ է։ Իրականում շատ ավելի բարդ վիճակ է տնտեսության մեջ, որն օր օրի վատանալու է։

Պետք է անհապահ ձեռնարկել քայլեր այդ ուղությամբ։ Որպես սկիզբ պետք է հայտարարել, որ պետությունը ստեղծում է 300 միլիոն ԱՄՆ դոլար հակաճգնաժամային ֆոնդ։ Գումարը կա, ձեր անցած տարվա թերակատարված բյուջեի մնացորդն է, որն որպես ավանդ դրել եք Կենտրոնական բանկում։ Կարևոր քայլերից է որոշ բիզնեսներին հարկերից ազատումը, ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների դադարեցումը առնվազն 3 ամսով։ Մի ծախսեք ձեր ողջ դոլարային պաշարը փոխարժեքը պահելու վրա, սա միևնույնն է չի օգնելու, քանզի երկարատև ժամանակահատվածի համար չունեք այդքան դոլար։ Այս պահին այսքանը։ Հուսամ սա ևս առանց ծաղրելու կանեք։

***

Կես ժամ խոսվեց ոչ մի բանի մասին։ Ժամանակն է ստեղծել անցումային կառավարություն և անցնել ի գործ։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը