Կարծիք

16.03.2020 11:37


Նիկոլենք կորոնավիրուսի տեստերի հետ վարվում են այնպես, ինչպես պետբյուջեի հետ

Նիկոլենք կորոնավիրուսի տեստերի հետ վարվում են այնպես, ինչպես պետբյուջեի հետ

Հպարտ քաղաքացիներին բյուջեից մի քանի հազարական դրամ են տալիս ու առաջարկում բավարարվել դրանով, քանզի բյուջեում փող չկա, իսկ ահա իրենք իրենց միլիոններով պարգևավճարներ են տալիս ու դեռ մի բան էլ մուննաթ գալիս, թե բա էսքան ավել գումար ենք բերել բյուջե, բա պարգևավճար չստանա՞նք, տունը ռեմոնտ չանե՞նք, հնամաշ Մերսեդեսը նորով չփոխարինե՞նք...

Բյուջեի պահով ստացվում է՝ երկու-երեք հազար դրամները ձեզ, միլիոնավոր դրամները՝ մեզ։

Նույնը տեստերի պահով է։ Հպարտ քաղաքացիներին ասում են՝ առանց լուրջ պատճառի ձեզ կորոնավիրուսի տեստ չենք անի, քանի որ դրանց քանակը սահմանափակ է, իսկ եթե կասկածներ ունեք, ապա բարձր գիտակցություն դրսևորեք և ինքնամեկուսացեք։

Իսկ ահա Նիկոլն ընտանիքով տեստը տեստի հետևից են հանձնում։ Եվ դա այն դեպքում, երբ ըստ Նիկոլի՝ ինքն ու կինը գանգատներ չունեն, այսինքն՝ ուղղակի բժշկական ցուցում չկա։

Կորոնավիրուսի պահով ստացվում է՝ վիրուսները ձեզ, տեստերը՝ մեզ։

Կարևորը՝ դուխո՛վ, ժողովուրդ ջան, դուխո՛վ։
Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ և չեմ տեստավորում բոլորիդ։ ))

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը