Կարծիք

16.03.2020 09:55


Ո՞վ գիտի, թե քանի հոգու «դուխը» կարող էր կոտրվել, եթե նրանք այդ ժամանակ լքեին Ստեփանակերտը

Ո՞վ գիտի, թե քանի հոգու «դուխը» կարող էր կոտրվել, եթե նրանք այդ ժամանակ լքեին Ստեփանակերտը

Որքանով հիշում եմ՝ 1992 թվականն էր: Ստեփանակերտը վաղուց արդեն ռմբակոծվում էր «Գռադ»-երով Շուշիից, հրետանիով՝ Մալիբեյլիից (եթե անունը ճիշտ եմ հիշում), երեք կողմից շրջապատված էր ազերիներով: Այդ տարի սկսել էր նաև ազերիների օդուժը ռմբակոծել Ստեփանակերտը: Շատերի համար դա վերջին կաթիլն էր, որոշ մարդիկ (հիմնականում՝ կանայք, երեխաներ ու ծերեր) սկսեցին ժամանակավորապես տարհանվել Հայաստան: Երկու փախստական ազգականներ Ստեփանակերտից այդ տարի մնացին նաև մեր տանը: Առաջին 2-3 ամիսը նրանք սովորական ինքնաթիռի ձայն լսելիս խուճապի մեջ վազում էին դեպի դուռը:

Հետո աստիճանաբար ամեն ինչ կարգավորվեց, բոլորը վերադարձան Ստեփանակերտ, իսկ հետո եղավ Հաղթանակը: Այս ամենը ինչո՞ւ հիշեցի: Մի պարզ պատճառով. այդ՝ ամենավատ օրերին, Արցախի ղեկավարը ոչ միայն ինքն էր մշտապես գտնվում ամենաթեժ կետերում, այլ նաև իր ամբողջ ընտանիքը մի օր անգամ չլքեց Ստեփանակերտը: Գործնական տեսանկյունից նրա տիկնոջ և երեք մանկահասակ երեխաների՝ Ստեփանակերտում գտնվելու միգուցե ոչինչ չէր տալիս: Սակայն ո՞վ գիտի, թե քանի հոգու «դուխը» կարող էր կոտրվել, եթե նրանք այդ ժամանակ լքեին Ստեփանակերտը:

Հայկ Ալումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը