Կարծիք

16.03.2020 08:55


Վարչապետի տեղը նստել է մեկը, որ ուզում է քեզ խաբել

Վարչապետի տեղը նստել է մեկը, որ ուզում է քեզ խաբել

Երկիրը համաճարակի առաջ է, կորոնավիրուսով հիվանդների թիվը աճում է, ուզում ես լսել թե երկրի վարչապետը ինչ կանխարգելիչ միջոցառումներ է կազմակերպում, մեկ էլ էլի նույնը, տեսնում ես վարչապետի տեղը նստել է մեկը որ ուզում է քեզ խաբել։

Նիկոլ Փաշինյանը ասաց, թե Կորոնավիրուսը շատ ավելի պակաս սարսափելի է, քան h1n1 գրիպը(խոզի գրիպը), և որ գրիպից Հայաստանում 80 մահ է եղել՝ 2009֊ին՝ 50, իսկ 2016֊ին՝ 30, և որ այն ժամանակ այսքան աժիոտաժ չկար, քանի որ խոսքի ազատություն չկար։

Աշխարհում h1n1 գրպից մահերը 0,1 է, ամենաշատը 2 տոկոս է եղել կամ 1000 հիվանդից մեկը: Իսկ կորոնավիրուսից մահերը 3,4֊4 տոկոս են, տարեցների մեջ՝ 18 տոկոս։ Իտալիայում մի պահ մահերը 5֊7 տոկոս էին հասել։

Եթե գիտակցաբար սուտ չի խոսում, ուրեմն, տրամաբանությունից է զուրկ, որ էլի վտանգավոր է երկրի համար, այսինքն նա որևէ համաճարակի մասին դատում է այն հանգամանքով, թե Հայաստանում ինչքան են մահերը․ եթե Հայաստանում կորոնավիրուսից դեռ մահ չկա, ուրեմն խոզի գրիպից անհամեմատ պակաս վտանգավոր է, իսկ էն հանգամանքը, որ Իտալիայում 20֊25 օրում արդեն 1809 հոգի մահացել է, իսկ աշխարհում 3 ամսում մահացել է 6516֊ը, հիվանդության վտանգի մասին չի խոսում, քանի որ Հայաստանում չի եղել։

Ապա լավ, ասենք՝ Հայաստանում խոսքի ազատության բացակայության պատճառով 2009, 2016 թվերին խոզի գրիպի շուրջ աժիոտաժ չկար, ասենք թե Սերժ Սարգսյանը թույլ չէր տվել «Հայկական ժամանակ» օրաթերթին, որ խոզի գրիպի մասին ճշմարտությունը ասի, իսկ աշխարհո՞ւմ, ինչո՞ւ 2009֊ին ու 2016֊ին պետությունները սահմաններ չէին փակում, արտակարգ դրություններ չէին մտցնում, կարանտին չէին հայտարարում, թե՞ արել են, բայց քանի որ խոսքի ազատություն չի եղել, չենք իմացել։

Փաշինյանն ասաց նաև թե իրենք որոշում ունեին, որ կորոնավիրուսի տեստ հանձնեն միայն նրանք, ովքեր բժշկական ցուցում ունեն, այսինքն՝ սիմպտոմներ ունեցողները։
Բայց ինքը՝ Փաշինյանը, ընտանիքով հանդերձ երկու օր իրար վրա երկու անգամ տեստ է հանձնում, սակայն կարծես՝ ոչ մի բժշկական ցուցում չունեն։
եթե խոզի գրիպն է վտանագավորը, ուրեմն պետք է, որ այն թվերին էլ ընտանիքով ամեն օր տեստ հանձնած լիներ, եթե չեն հանձնել, ապա ի՞նչ է դուրս գալիս՝ վտանգավոր հիվանդության տեստեր չէին հանձնում, իսկ անվտանգինը՝ էն էլ առանց ախտանիշ ունենալու, ամեն օր հանձնում են։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը