Կարծիք

16.03.2020 00:37


Դեռ հարց է, թե ով ում է վարակել

Դեռ հարց է, թե ով ում է վարակել

Ստի բարեխոսը, անպատասխանատվության և անլրջության ռահվիրան քիչ առաջ ֆեյսբուքյան իր լայվի ժամանակ նոր թիրախ մատուցեց պողոսներին և վճարովի ֆեյքերին։ Հիմա արդեն նրանք էջմիածնեցի կնոջից զատ կսկսեն ֆեյսբուքում հոշոտել նաև Իտալիայից ժամանած այն մեղրեցուն, ով Նիկոլին հանդիպել էր Վայքի բիստրոյում։

Փաշինյանը երկար-բարակ պատմում էր, որ Իտալիայից վերադարձածի հետ, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, շփվել է Վայքում, և հնարավոր է՝ ինքն էլ վարակված լինի։ Դա է պատճառը, որ նոր տեստ է հանձնել։

Բայց այստեղ կա մի մեծ բայց և լիքը հարցեր։ Նա այդպես էլ չպարզաբանեց, թե ինչո՞ւ առաջին տեստը հանձնելուց հետո ինքն ու իր ընտանիքը շարունակում էին մեկուսացված մնալ Սևանի կառավարական ամառանոցում։ Չէ՞ որ, ըստ պաշտոնապես հայտարարվածի, ադ տեստի պատասխանները բացասական էին եղել։

Կամ այդ դեպքում ի՞նչ կարիք կար երկրորդ անգամ տեստ հանձնելու։ Չէ՞ որ Վայքում Իտալիայից ժամանած մեղրեցու հետ շփումը եղել էր առաջին տեստից առաջ, և եթե վարակված լիներ Փաշինյանը, ապա հենց առաջին տեստն էլ ցույց կտար դա։ Թե՞ չի կարելի վստահել մեր առողջապահական համակարգին ու նրա պրոֆեսիոնալիզմին, որ առաջին տեստի ժամանակ չի գտել վարակը վարչապետի մոտ։

Իսկ գուցե իրականությունը բոլորովին ա՞յլ է։ Գուցե առաջին տեստի պատասխանը ցույց է տվել, որ վիրուս կա, բայց չե՞ն հայտնել։ Հիմա «իտալացու» վարկածը հորինել են, որպեսզի թաքցնեն իրականությունը։ Իսկ միգուցե Փաշինյա՞նն է վարակել մեղրեցուն։ Չէ՞ որ նա այդ օրերին ամենաշատն էր շփվում մարդկանց հետ և ամենաշատը վարակվելու ու հետո վարակելու հնարավորություն ուներ։ Մինչև Վայք հասնելը նա հազար ու մի տեղ է եղել։ Այնպես որ դեռ հարց է, թե ով ում վրա պետք է մուննաթ գա և ով է ում վարակել։

Մի խոսքով, սուտասանի տանը հրդեհ է ընկնում, սա կանչում է օգնության, բայց ոչ ոք չի գալիս, քանզի չի հավատում։

Փաշինյանն այնքան է ստել, որ նրա ոչ մի խոսքի արդեն հնարավոր չէ հավատալ։
Փաշինյանը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է մեղքը բարդել բոլորի վրա, բացի իրենից, բոլորին թնդանոթի միս դարձնել, իսկ ինքը՝ ծլկել, պատրաստ է ամեն ինչ կործանել, միայն թե սեփական կաշին փրկի ու ուրիշի կյանքի և առողջության գնով սեփական կարիերան անի։ Հիմա դա ավելի բացահայտ է երևում։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը