Կարծիք

15.03.2020 17:54


Արտակարգ դրություն է պետք հայտարարել առնվազն Էջմիածին քաղաքում

Արտակարգ դրություն է պետք հայտարարել առնվազն Էջմիածին քաղաքում

Քանի որ ուրիշ անելիք չկա, մի բան էլ ես ասեմ:

Արտակարգ դրություն է պետք հայտարարել առնվազն Էջմիածին քաղաքում /հանրապետությունում էլ չէր խանգարի/ ու արգելել տեղաշարժը քաղաքից:

Հա, մարդկանց մի մասը, գուցե մեծ մասը կինքնամեկուսանա, կհետևի բոլոր խորհուրդներին ու լավ կլինի: Բայց մի մասը դուրս է գալու, այդ թվում՝

-Ես օրավարձով աշխատող եմ, պիտի գնամ Երևանում տաքսի քշեմ, որ տնեցիք սոված չմնան, լայվերով չեն սնվելու

-Անկապ բան ա, պեռեցով արաղը քաշում ես քթերդ, ոչ մի պրոբլեմ չկա, գնա ֆռֆռա

-Ես միջին վիճակագրական ձյաձ եմ /ծյոծին հանգիստ թողենք/ ու պարտավոր չեմ պատկերացնել իմ գործողությունների բոլոր ռիսկերը: Ես ինձ առողջ եմ համարում, բայց հիմա ապրում եմ մի քաղաքում, որտեղ օր օրի մարդ ա հիվանդանում: Да ну вас всех на х.й, ես գնացի Վարդենիս՝ ինքնամեկուսանալու:

Ամբողջ քաղաքից մի հոգի էլ ըտենց մտածի՝ մի ուրիշ քաղաք է ռիսկի տակ ընկնում՝ իր բոլոր առողջապահական ու ֆինանսական հետևանքներով: Նենց որ քաղաքը փակել է պետք, իսկ սոցիալական խնդիրներ ունեցողներին առաջին անհրաժեշտության ապրանքով ապահովել /բայց դա արդեն արտակարգ դրության ռեժիմի հասարակ գործողություն է:/

P.S. Ու որ պետք լինի, զինված ուժերի ստորաբաժանումներ էլ է կարելի օգտագործել ռեժիմի պահպանման համար:

Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը