Կարծիք

15.03.2020 17:48


Կազմակերպվեց քարոզարշավ, որն ավելի նպաստեց ատելության գեներացմանը, ոչ թե էպիդեմիայի կանխարգելմանը

Կազմակերպվեց քարոզարշավ, որն ավելի նպաստեց ատելության գեներացմանը, ոչ թե էպիդեմիայի կանխարգելմանը

Ընդամենը մարտի մեկից մինչ այսօր ֆիքսենք մի քանի փաստ․

1. Կազմակերպվեց քարոզարշավ, որն ավելի նպաստեց ատելության գեներացմանը, ոչ թե էպիդեմիայի կանխարգելմանը:

2. Պետական, առանց այն էլ չաշխատող, ապարատը լծվեց քարոզարավին, ոչ թե զարգացող համաճարակը կառավարելուն...

3. Ծաղկաձորը, որպես ՀՀ թիվ մեկ զբոսաշրջային կենտրոն, վերածվեց կառանտինային քաղաքի:
Էջմիածինը, որպես համայն հայության հոգևոր կենտրոն, դարձավ վիրուսային էպիկենտրոն:
Գյումրին էլ, ինչ-որ շնաբարոներ, փորձեցին բռնության օրրան հռչակել:
Կարելի է անվերջ շարունակել...

Ինչևէ, դեռևս հակված եմ մտածելու, որ այս ամենը անփորձության և ապաշնորհության արդյունք էր, ոչ թե դրսի (սորոսական) ինչ-որ ծրագիր...

Հետևաբար, քանի դեռ ավելի հեռուն չեք գնացել, հայտարարեք արտակարգ դրություն, ստեղծեք ժամանակավոր կառավարման մարմիներ, ամբողջ երկրով հայտարարեք կամավորների մոբիլիզացիա, ժամանակավորապես մոռացեք ձեր ինքնանպատակ հավակնությունները, հնի ու նորի, սև ու սպիտակի բաժանումները, բոլոր գործողություններում ընդգրկեք արհեստավարժների:

Ամեն րոպե հապաղելը այլևս կդառնա դավաճանություն, հանցանք ՀՀ քաղաքացու նկատմամբ:

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը