Կարծիք

13.03.2020 17:15


Ցավալի փաստ է՝ ՀՀ իշխանությունն ունակ չէ որևէ պրոդուկտիվ գործողության

Ցավալի փաստ է՝ ՀՀ իշխանությունն ունակ չէ որևէ պրոդուկտիվ գործողության

Ինչպես սրիկայաբար պետությունն են վտանգի ժամին հայրենիք կոչում ու ազգին հանձնում, այնպես էլ կյանքերը մարդկանց սրանք կկոչեն ինքնամեկուսացում՝ մատնելով մահվան, մինչդեռ նախկինների վերստին հալածման ու հին միֆերի նոր մատուցմամբ էին զբաղված այնժման, երբ պետք էր լծվել կոռոնավիրուսի դեմ պայքարին, երբ անհրաժեշտ էր լայնածավալ բացատրական աշխատանքներ վարել, լրջագույն միջոցներ ձեռք անռնել դեռ ամենասկզբում, երբ դեղատներից հարյուրներով էին դիմակներն անհետանում։

Այսօր վերստին դիավաճառությունն արհեստ դարձրած իշխանության պարագլուխը մանիպուլացնում է մարդկանց, նույն թմբիրի մեջ մոլորեցնում բոլորին՝ ստորաբար նրանց դեռ մեղավոր հանելով։

Ցավալի փաստ է՝ ՀՀ իշխանությունն ունակ չէ որևէ պրոդուկտիվ գործողության, բացի այն, որ պետականամետ չեն, որ հայեցի չեն, որ ստախոս են, որ դասալիք են, նաև մահվան առջև են իներտ ու անտարբեր, իսկ թե մի բանի էլ ունակ են՝ մարդկանց խաբելն է՝ դեմքներին՝ լկտիությանը խառնված տականքի ժպիտը։

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը