Կարծիք

13.03.2020 14:20


Եկել է լրջանալու պահը, և սրանք անգամ այս պահին ինքնամոռաց հոգեխանգարմունքի մեջ են

Եկել է լրջանալու պահը, և սրանք անգամ այս պահին ինքնամոռաց հոգեխանգարմունքի մեջ են

Մարդկությունն իր պատմության ընթացքում շատ վիրուսներ ու համաճարակներ է տեսել, հաղթահարել է ու անցել առաջ, կոտորվել է եւ անցել առաջ։

21-րդ դարը ինչո՞ւ պիտի բացառություն լիներ․․․

Մնում է պարզել՝ մենք, հայերս, 21-րդ դար հասել ենք գրագետ եւ պատրաստվա՞ծ, ուժեղ եւ պաշտպանվա՞ծ, թե՞ դարձյալ հույսը դրել ենք Աստծո վրա։ Աշխարհի հարյուրավոր պետություններ գրաված վիրուսի դեմ ուժեղ պետությունները պայքարում են եւ հաղթում, ունեն միջոցներ, խելք եւ նպատակ։

Եկել է լրջանալու պահը, և սրանք անգամ այս պահին ինքնամոռաց հոգեխանգարմունքի մեջ են։ Իրականում, պետք է արձանագրենք, ցավալի, շատ ցավալի եւ վտանգավոր փաստը՝ մեր երկիրն աշխարհի հետ միասին, հայտնվել է շատ կարեւոր, պատասխանատու, մահացու շրջանակի մեջ, որից կարող ենք դուրս գալ միայն խելքով։

Ավա՝ղ, այս կարեւոր, վտանգավոր պահին մեր երկրի ղեկը գտնվում է ՀՀ երբեւէ ունեցած ամենաանպատասխանատու իշխանության ձեռքին։ Կրկին օրակարգային է՝ խեղդվողների փրկության գործը խեղդվողների ձեռքին է։

Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ պահպանեք ձեզ, ոչ մեկի վրա հույսներդ մի դրեք, ինքնամեկուսացվեք, մնացեք տներում, երեխաներին, ծերերին, բոլորին պահեք տներում, վարեք մաքրակենցաղ կյանք, լվացվեք, շատ լվացվեք, հեղուկներ խմեք․․. Հետեւեք մասնագետների հորդորներին․․ Եվ, կարեւորը՝ մաքրեք ոչ միայն ձեր մարմինը, տունը, այլեւ՝ հոգին, առաջին հերթին՝ հոգին․․․

Հ․Գ․ Չգիտեմ՝ դուք ոնց, բայց ես համոզված եմ, ոչ մի համաշխարհային վիրուս, ոչ մի համաճարակ չի լինում հենց այնպես։ Առարկայական, կոնկրետ պատճառներ, իհարկե, կան, բայց մինչ այդ մարդը պարտված է լինում գլխավորում՝ իր հոգուց ներս թողնելով եւ աճեցնելով չարություն, ատելություն եւ թույն․․․․ Տեսեք՝ Չինաստանում սկսվեց այս համաճարակը, երբ պիտի սկսվեր Չինական նոր տարին, քրիստոնյա եւ մահմեդական աշխարհներում համաճարակը մոլեգնեց, երբ սկսվեց Մեծ Պահքը մեզանում եւ Նովրուզը՝ Իրանում.․․ Եվ եթե դուք դեռ կասկածում եք, թե աշխարհը մեկ միասնական մարմին եւ հոգի չէ, չարաչար սխալվում եք։ Աստված նայում եւ զայրանում է, Աստված ամեն անգամ մեզ է նետում փրկօղակը, իսկ մենք անամոթաբար չենք էլ տեսնում։

Առաջարկում եմ հիշել, որ Աստված Սեր է․․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը