Կարծիք

11.03.2020 15:23


Նիկոլին բահն ու քլունգն էլ էին լրիվ բավական, ավտոմատը տված կլինեն զուտ, որ իրեն վատ չզգա

Նիկոլին բահն ու քլունգն էլ էին լրիվ բավական, ավտոմատը տված կլինեն զուտ, որ իրեն վատ չզգա

Նիկոլի մասին. «Նա հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ որպես կամավոր գնացել է սահման, այն ավտոմատը, որն իրեն տվել են, 1973 թվի էր. «Ինձնից երկու տարով մեծ էր ու այս մարդիկ եկել են՝ Արցախը պահելուց են խոսում»։

Նախ՝ հիշեցնեմ, որ Նիկոլը ոչ թե ապրիլյան պատերազմի ժամանակ էր գնացել, այլ պատերազմից ՀԵՏՈ, մայիսին։

Հիշեցնեմ նաև, որ Նիկոլը գնացել էր ոչ թե առաջնագիծ պահելու, այլ երրորդ, թե չորրորդ գծում խրամատ փորելու։

Եւ ամենակարևորը՝ ոչ թե զենքի արտադրության թիվն է կարևոր, այլ դրա մաշվածությունը։ Չգիտեմ, թե Նիկոլին տված ավտոմատն ինչ վիճակում էր, բայց, օրինակ՝ 1945 թվականի ՍԿՍ կարաբինը, եթե մաշված չէ, թույն զենք է, նամանավանդ խրամատային պատերազմում։

Նիկոլին իր առջև դրած խնդիրը լուծելու համար, մեծ հաշվով, բահն ու քլունգն էլ էին լրիվ բավական, ավտոմատը տված կլինեն զուտ, որ իրեն վատ չզգա։

#sutNikol

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը