Կարծիք

09.03.2020 20:05


Մտածում եք` չե՞նք հասկանում, թե ինչ քամիներ են փչում

Մտածում եք` չե՞նք հասկանում, թե ինչ քամիներ են փչում

Ինչքա՞ն եք սիրում մարդկանց էշի տեղ դնել։

Մտածում եք` չե՞նք հասկանում, թե ինչ քամիներ են փչում, որ, այսպես կոչված, «Ընտանեկան բռնության մասին» օրենքի թմբկահարումից անմիջապես հետո, հանկարծակի, խիստ պատահաբար, ոմն ակծիվիստուհի նկարում է ինչ-որ միջադեպ` ինչ-որ անհասկանալի մարդկանց մասնակցությամբ․․․

«Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունումը և յուվենալ արդարադատության արմատավորումը Հայաստանում կործանարար ազդեցություն կունենա Հայ Ընտանիքի և Հայ Ազգի համար։ Հայ Ընտանիքը ազգապահպան դեր է ունեցել մեր պատմության ամենածանր ժամանակաշրջաններում, և անբարոյականություն է ոտնձգություն կատարել նրա նկատմամբ՝ կեղծ, «մարդասիրական» գաղափարների անվան տակ։ Երիցս անիծյալ կլինեն նրանք, ովքեր, մի քանի կոպեկ լափելու դիմաց, պատրաստ են վտանգելու մեր երեխաների և Հայ Ընտանիքի ապագան։

Հ․Գ․ Ըստ պաշտոնական տվյալների՝ «ընտանեկան բռնությունը» Մեծ Բրիտանիայում՝ 49, Նիդեռլանդներում՝ 47, իսկ ԱՄՆ-ում՝ 15 անգամ ավելի է կազմում, քան Հայաստանում, և, այդքանից հետո, իրենք մեզ «հովանավորում» են՝ պայքարել «ընտանեկան բռնության» դեմ։ Միգուցե մե՞նք գնանք իրենց երկրներ և «ինչպես պայքարել ընտանեկան բռնության դեմ» դասերի շարք անցկացնենք։

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, на улице и текст
Нет описания фото.
Нет описания фото.


Այս խորագրի վերջին նյութերը