Կարծիք

07.03.2020 10:25


Կյանքը բումերանգ է․ իրենք էին ժամանակին թքում ՀՀ իշխանությունների վրա

Կյանքը բումերանգ է․ իրենք էին ժամանակին թքում ՀՀ իշխանությունների վրա

2018թ. ապրիլի 12, Կոտայքի մարզում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ավտոշարասյունն անցնում է մայրուղով քայլող Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների կողքով։ Հիշո՞ւմ ենք՝ ինչ արեց այն ժամանակ Փաշինյանը։ Ճիշտ է` սկսեց թռուցիկներ շպրտել երկրի ղեկավարի ուղղությամբ, հետո էլ շատ գոհ լայվում պատմեց այդ «հերոսության» մասին։ Իր հետ քայլողներն էլ, որ հենց այս պահին բարոյականության քարոզներ են կարդում մետրոյի վագոնում այսօր #պողոսի_պասպորտը ճղած ու վաչրապետի ուղղությամբ նետած աղջկա գլխին, այն ժամանակ հրճվում էին, հիանում ու հպարտանում Նիկոլի արածով։

Այ ըսենց դեպքերի համար են ասում` կյանքը բումերանգ է։

Գիտե՞ք՝ ինչու այդ աղջիկն այդպես վարվեց։ Որովհետև Նիկոլն ու իր ատելության կուսակցությունը զրոյի են հավասարեցրել իշխանության հեղինակությունը։ Իրենք էին ժամանակին թքում ՀՀ իշխանությունների վրա։ Իրենք են մարդկանց սովորեցրել անարգել ու անպատվել իշխանավորներին։ Ու իրենք վաստակել են այդ պատասխանը։ Արդար ա։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը