Կարծիք

02.03.2020 15:26


Իրական վարկանիշը կամ հանրաքվեն պետք է անցկացնել

Իրական վարկանիշը կամ հանրաքվեն պետք է անցկացնել

Շատերի մոտ հարց է առաջանում` «...իսկ ինչպիսին է կամ որքա՞ն է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշն այսօր...»:

Կարիք չկա այլ տեղերում փնտրել և պատվիրված սոցհարցումներ անցկացնել:
Մտնում եք Ֆեյսբուք, գտնում եք իրենց էջը, և նայում հետևորդների քանակը:
Իզուր եք զարմանում` սա է իրականությունը, դա է իրական վարկանիշը, մնացածը` դատարկ խոսք ու զրույց է:

Դրանից հետո կարող ենք նայել նաև իրենց առաջնորդի էջը, և մի քիչ, շատ քիչ, շատ կարճ ժամանակ, առանց հուզվելու, լարվելու և նյարդայնանալու` մտածել: Փորձել գեթ մեկ անգամ մտածել...
Մտածելը դժվար չէ:

Մտածել հետևյալի մասին և փորձել հաշվել: Դա էլ դժվար չէ:
Եթե Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքացիները, անխտիր բոլորը` ազգայնականներն ու կոսմոպոլիտները, լիբերալներն ու պահպանողականները, ցենտրիստներն ու ծայրահեղականները, ռուսաֆոբներն ու ռուսաֆիլները, նույնիսկ որոշ սորոսականներ, և այլն...

Վերջը` բոլոր-բոլորը, բոլոր հայի ազգանուն կրողները, Հայաստանի այլազգի քաղաքացիները, ամբողջ ժողովուրդը, նաև` սփյուռքի իրենց բարեկամները, հարազատներն ու ընկերները 100%-ով և հաստատ համոզված լինեն, որ.
- «առաջնորդ»-ի էջին չհետևելու, չլայքելու, չսրտիկելու, գովասանք չգրելու համար ոչ ոք չի պատժվի, նաև` ոչ մեկին, և ոչ մեկի մտերիմին աշխատանքից չեն ազատի,
- քննադատելու և ընդդիմադիր լինելու համար` ոչ մեկի և ոչ մեկի ընտանիքի անդամների, հարազատների, մտերիմների և ընկերների վրա անհիմն գործ չեն կարի և ձերբակալի, կամ կալանավորի, չեն հետապնդի, ոչ մեկի ունեցած չունեցածը չեն խլի, չեն քաշքշի,
- ֆեյքերով ու զոմբիներով կազմակերպված չեն հարձակվի, ապուշություններ չեն գրի, չեն վիրավորի, չեն հայհոյի, չեն անիծի...

Տեսնես այս դեպքում բոլոր հետևորդներից քանի՞ իրական կողմնակից կմնա...
Տեսնես որքանո՞վ միանգամից կավելանան մնացած բոլոր իրական ընդդիմադիրների կողմնակիցները:

Հետաքրքիր է` այս ամենը հաշվելուց հետո հանրաքվեին անհրաժեշտ մասնակցության ձայների թիվը առանց ճչացող կեղծիքների ապահովվու՞մ է...

Պարզապես հետաքրքիր է, ուրիշ ոչինչ:

Հ․Գ․ Մտածելը և ուղեղն աշխատացնելն օգտակար է: Ուղեղի ակտիվ աշխատանքը երկարացնում է մարդու կյանքի տևողությունը:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը