Կարծիք

01.03.2020 14:57


Կորոնավիրուսից էլ վտանգավոր

Կորոնավիրուսից էլ վտանգավոր

Կորոնավիրուսը հեչ։ Մի պահ պատկերացրեք, որ այս իշխանության օրոք պատերազմ սկսվի։ Ամենամղձավանջայինը կլինեն ոչ թե հակառակորդի հարձակումները, այլ այս անգրագետների ու բնածին անմեղսունակների որոշումները։

Պատկերացնո՞ւմ եք, թե ովքեր են մեզ ղեկավարում և ինչ են նրանք անելու արտակարգ իրավիճակում։

Կառավարության ղեկավարը, ամենայն հավանականությամբ, թշնամու տանկերի ու արկերի դեմ կպայքարի թուղթ ու գիր անելով։

Եթե վիրուսի դեմ «թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ»–ն էր, ապա կռվի ժամանակ ինչո՞ւ չպետք է դիմեն թուղթ ու գիր անելուն։

Այս իշխանությունն ամենավտանգավոր վիրուսն է, որը հայտնվել է մեր պետական օրգանիզում։

***

Վիրուսը՝ կառավարությունում
—————

Միայն ավարտված անմեղսունակների մտքով կանցներ Ծաղկաձորը դարձնել կորոնավիրուսի կարանտինային կենտրոն։

Միջազգային լրատվականներով այդ լուրը հայտնվելուց հետո Ծաղկաձորն այլևս կընկնի սև ցուցակ, քանզի կասոցացվի շատ վատ բանի հետ։

Վիրուսը կանցնի, բայց դեռ երկար ժամանակ մեր թիվ մեկ կուրորտային կենտրոնը կդառնա անցանկալի վայր ներքին ու արտաքին լսարանի համար, քանզի մարդիկ լրատվականների շտամպերով են առաջնորդվում և երկար ժամանակ մնում պիտակների ազդեցության տակ։ Քանի՞ միլիոն պետք է հետո ծախսենք, որ Ծաղկաձորի դրական իմիջը վերականգնենք։

Լա՛վ, հասկացանք, որ ոմանք ունեն անմեղսունակ և հիմար լինելու անօտարելի իրավունք, բայց պետք չէ այն այդպես չարաշահել։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը