Աշխարհ

26.02.2016 10:38


ՌԴ–ն ու ԱՄՆ–ը Սիրիայի հրադադարի հարցով բանաձևի նախագիծ են մտցրել ՄԱԿ ԱԽ

ՌԴ–ն ու ԱՄՆ–ը Սիրիայի հրադադարի հարցով բանաձևի նախագիծ են մտցրել ՄԱԿ ԱԽ

ՌԴ–ն ու ԱՄՆ–ը Սիրիայի հրադադարին աջակցող բանաձևի նախագիծ են տարածել ՄԱԿ ԱԽ-ում։ Այս մասին, РИА «Новости»–ի փոխանցմամբ, հայտնել է ԱԽ նախագահ, ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ Ռաֆայել Ռամիրեսը։

«Մենք ստացել ենք Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորմանը նպաստող բանաձևի նախագիծ»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ ըստ Սիրիայի հարցով ԱՄՆ և ՌԴ հրապարակած համատեղ հայտարարության՝ փետրվարի 27–ի գիշերվանից Սիրիայի կառավարական զորքերի և ընդդիմության զինված խմբերի միջև հրադադար կսկսվի։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ առաջիկայում պարզ կդառնա՝ որքանով է հնարավոր հրադադարը Սիրիայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը