13.12.2025 ● 16:55
13.12.2025 ● 14:16
12.12.2025 ● 22:37
06.05.2012 ● 12:16
Զինվորներին ուղղորդված բերում են ընտրատեղամասեր: Ընտրախցիկները գտնվում են պատուհաններին մոտ և դրսից հետևում են նրանց քվեարկությանը: Բացի այդ ընտրատեղամասերից քիչ հեռու համատարած բաժանվում են ընտրակաշառքներ:
06.05.2012 ● 12:06
–Քվեարկել եմ Հայաստանի առաջընթացի համար: Ուզում եմ և՛ այսօր, և՛ վաղը, և՛ մյուս օրը ամեն ինչը հանդարտ և խաղաղ լինի, ամեն ինչը ըստ օրենքների ընթանա,–իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո ասել է ՀՀ նախագահը:
06.05.2012 ● 11:49
Մարտունու ԲՀԿ կենտրոնական գրասենյակը տարածել է հաղորդագրություն Թիվ 24 ընտրատարածքում տեղի ունեցող ապօրինությունների մասին։
06.05.2012 ● 11:39
-Կնիքների հետ կապված խնդիրը տեղամասերում պայմանավորված է եղել նրանով, որ կնիքն օգտագործելուց առաջ չեն թափահարել:Խնդիրը վերացել է, 8:30-ից հետո նման ահազանգեր չենք ստացել,–ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ որպես իր խոսքերի ապացույց ներկայացրնելով երկու թանաք, մեկը՝ թափահարած, մյուսը՝ չթափահարած։ Մուկուչյանը լրագրողներին առաջարկել է երկուսն էլ փորձարկել և տեսնել տարբերությունը, սակայն փորձարկումից հետո երկու կնիքներն էլ բավականին շուտ անհետացել են:
06.05.2012 ● 11:32
«Yerkir.am.–ը տեղեկացնում է, որ 144 դպրոցի 8/33 ընտրատեղամասից ահազանգ են ստացել՝ ՀՀԿ վստահված անձը, վերցնելով 2 ` 1 համամասնական և 1 մեծամասնական քվեաթերթիկներ, դուրս է եկել տեղամասից: Հեռանալուց առաջ հասցրել է դատարկ ծրարները գցել քվեատուփի մեջ:
06.05.2012 ● 11:20
ՀՀԿ–ականները կոտրել են տեսախցիկը և ծեծի ենթարկել ՀԱԿ վստահված անձ Ալավերդի Նամալյանին և ԲՀԿ–ական հանձնաժողովի անդամներին՝ Վարդան Հայրապետյանին և Կարեն Կեսոյանին։
06.05.2012 ● 11:03
Ըստ հաղորդման հեղինակի՝ Գյումրիի քաղաքապետի տղան՝ Սպարտակ Ղուկասյանը օպերատորի ձեռքից վերցրել է հեռուստախցիկը, այնուհետեւ տարել նաեւ օպերատոր Վարազդատ Պապիկյանին:
06.05.2012 ● 10:54
Բողոքելով ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վրա ազդող այս խայտառակ փաստի կապակցությամբ, մենք ակնկալում ենք ընտրական գործընթացին հետեւող միջազգային դիտորդական կազմակերպությունների անաչառ քննությունը եւ գնահատականը։
06.05.2012 ● 10:51
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանել է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանի նամակին, որում պարզաբանում էր պահանջվում «քվեախցիկում ընտրողի կողմից իր քվեարկած քվեաթերթիկը լուսանկարելու օրինականության» վերաբերյալ:
06.05.2012 ● 10:41
–Հուսանք, որ այս ընտրությունները կլինեն նոր սկիզբ հայ ժողովրդի համար,–ասել է Հրանտ Մարգարյանը։
06.05.2012 ● 10:38
«iditord.org» կայքից տեղեկանում ենք, որ Ավան համայնքում ՀՀԿ-ականները մարդկանց ստիպողաբար տանում են ընտրատեղամասեր և համոզում են իրենց ձայնը տալ ՀՀԿ-ին:
06.05.2012 ● 10:30
Այսօր՝ մայիսի 6–ին կայանալու է Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը։ Առաջին փուլի արդյունքներով, երկրորդ փուլ էին անցել Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլյա Սարկոզին և սոցիալիստ թեկնածու, ընտրությունների առաջատար համարվող Ֆրանսուա Օլլանդը։
06.05.2012 ● 10:23
Վանաձօրի թիվ 8/33 ընտրատեղամասում մեկ ընտրողին տվել են 2 զույգ քվեաթերթիկ։
06.05.2012 ● 10:16
թիվ 6 ընտրատարածքում՝ «Կայզեր» սուպերմարկետի մերձակայքում կայանված է «Գազել» մակնիշի ավտոմեքենա, որից ընտրակաշառք են բաժանում. հավաքված են 70-80 մարդ։
06.05.2012 ● 10:00
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադարձել է անձնագրերում դրված ընտրությունների մասնակցությունը հաստատող կնիքները րոպեներ անց օքսիդանալու համատարած ահազանգերին և ասել, որ կնիքի օգտագործման կարգը չի պահպանվել։
06.05.2012 ● 09:30
«7 օրը» արդեն բազմաթիվ ահազանգեր է ստանում մեր ընթերցողներից՝ կապված ընտրակեղծիքների հետ։ Մարդիկ պատմում են, որ երեկ գիշերվանից սկսած ՀՀԿ շտաբերում սկսել են ընտրակաշառք բաժանել։ Ուշագրավն այն է, որ ընտրակաշառվողներից անձնագրերի տվյալները վերցնելուց ու 10 000 դրամ տալուց հետո, հանրապետականները պայման են դնում կաշառք վերցնողների առաջ, որպեսզի նրանք չգնան ընտրության։
06.05.2012 ● 09:15
Արթիկի թիվ 2 և թիվ 7 դպրոցներում տեղակայված 36/04 և 36/05 ընտրատեղամասերից ահազանգ է ստացվել այն մասին, որ անձնագրի վերջին էջում հանձնաժողովի անդամի կողմից դրված՝ ընտրություններին մասնակցությունը հաստատող կնիքը 10 րոպե հետո ցնդել է։ Նույնաբովանդակ ահազանգերով են ողողված նաև սոցիալակն ցանցերը։
06.05.2012 ● 09:10
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են։ Քաղաքացիներն այսօր ձևավորելու են 5–րդ գումարման Ազգային ժողովը։ Պատգամավորության մանդատի համար պայքարում է 8 կուսակցություն, 1 դաշինք՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» ՀԴԿ, ՀԿԿ, ՄՀԿ, ՀԱԿ։
13.12.2025 ● 22:40
13.12.2025 ● 17:01
13.12.2025 ● 14:49
13.12.2025 ● 14:40
13.12.2025 ● 14:27
13.12.2025 ● 14:23
13.12.2025 ● 11:19
13.12.2025 ● 10:55
13.12.2025 ● 10:26
13.12.2025 ● 10:10
13.12.2025 ● 10:05
13.12.2025 ● 10:00
13.12.2025 ● 09:48
12.12.2025 ● 23:22
12.12.2025 ● 19:59
12.12.2025 ● 17:40
12.12.2025 ● 16:52
12.12.2025 ● 16:35
12.12.2025 ● 15:59
12.12.2025 ● 15:46
12.12.2025 ● 15:33
12.12.2025 ● 14:58
12.12.2025 ● 13:34
12.12.2025 ● 13:26
12.12.2025 ● 13:19
12.12.2025 ● 09:04
12.12.2025 ● 08:48
12.12.2025 ● 08:14
12.12.2025 ● 08:00
● Լրահոս
Զինվորներին ուղղորդված տանում են ընտրատեղամասեր
06.05.2012 ● 12:16
Զինվորներին ուղղորդված բերում են ընտրատեղամասեր: Ընտրախցիկները գտնվում են պատուհաններին մոտ և դրսից հետևում են նրանց քվեարկությանը: Բացի այդ ընտրատեղամասերից քիչ հեռու համատարած բաժանվում են ընտրակաշառքներ:
Սերժ Սարգսյանն ընտրեց
06.05.2012 ● 12:06
–Քվեարկել եմ Հայաստանի առաջընթացի համար: Ուզում եմ և՛ այսօր, և՛ վաղը, և՛ մյուս օրը ամեն ինչը հանդարտ և խաղաղ լինի, ամեն ինչը ըստ օրենքների ընթանա,–իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո ասել է ՀՀ նախագահը:
Զոլաքարում կոտրել են ԲՀԿ-ականի տեսախցիկը, ծեծել վստահված անձանց
06.05.2012 ● 11:49
Մարտունու ԲՀԿ կենտրոնական գրասենյակը տարածել է հաղորդագրություն Թիվ 24 ընտրատարածքում տեղի ունեցող ապօրինությունների մասին։
Մուկուչյանը պնդում է, բայց փորձարկումն այլ բան է ապացուցում(տեսանյութ)
06.05.2012 ● 11:39
-Կնիքների հետ կապված խնդիրը տեղամասերում պայմանավորված է եղել նրանով, որ կնիքն օգտագործելուց առաջ չեն թափահարել:Խնդիրը վերացել է, 8:30-ից հետո նման ահազանգեր չենք ստացել,–ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ որպես իր խոսքերի ապացույց ներկայացրնելով երկու թանաք, մեկը՝ թափահարած, մյուսը՝ չթափահարած։ Մուկուչյանը լրագրողներին առաջարկել է երկուսն էլ փորձարկել և տեսնել տարբերությունը, սակայն փորձարկումից հետո երկու կնիքներն էլ բավականին շուտ անհետացել են:
ՀՀԿ վստահված անձը քվեաթերթիկներ է գողացել
06.05.2012 ● 11:32
«Yerkir.am.–ը տեղեկացնում է, որ 144 դպրոցի 8/33 ընտրատեղամասից ահազանգ են ստացել՝ ՀՀԿ վստահված անձը, վերցնելով 2 ` 1 համամասնական և 1 մեծամասնական քվեաթերթիկներ, դուրս է եկել տեղամասից: Հեռանալուց առաջ հասցրել է դատարկ ծրարները գցել քվեատուփի մեջ:
Ծեծել են ՀԱԿ–ի վստահված անձին և հանձնաժողովի ԲՀԿ–ական անդամներին
06.05.2012 ● 11:20
ՀՀԿ–ականները կոտրել են տեսախցիկը և ծեծի ենթարկել ՀԱԿ վստահված անձ Ալավերդի Նամալյանին և ԲՀԿ–ական հանձնաժողովի անդամներին՝ Վարդան Հայրապետյանին և Կարեն Կեսոյանին։
Գյումրու քաղաքապետի որդին առևանգել է «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորին
06.05.2012 ● 11:03
Ըստ հաղորդման հեղինակի՝ Գյումրիի քաղաքապետի տղան՝ Սպարտակ Ղուկասյանը օպերատորի ձեռքից վերցրել է հեռուստախցիկը, այնուհետեւ տարել նաեւ օպերատոր Վարազդատ Պապիկյանին:
ԲՀԿ նախընտրական շտաբի հայտարարությունը
06.05.2012 ● 10:54
Բողոքելով ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վրա ազդող այս խայտառակ փաստի կապակցությամբ, մենք ակնկալում ենք ընտրական գործընթացին հետեւող միջազգային դիտորդական կազմակերպությունների անաչառ քննությունը եւ գնահատականը։
ԿԸՀ նախագահ. «Ընտրողը չի կարող իր կողմից քվեարկած քվեաթերթիկը լուսանկարահանել»
06.05.2012 ● 10:51
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանել է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանի նամակին, որում պարզաբանում էր պահանջվում «քվեախցիկում ընտրողի կողմից իր քվեարկած քվեաթերթիկը լուսանկարելու օրինականության» վերաբերյալ:
Հրանտ Մարգարյան. «Հուսանք, որ այս ընտրությունները կլինեն նոր սկիզբ»
06.05.2012 ● 10:41
–Հուսանք, որ այս ընտրությունները կլինեն նոր սկիզբ հայ ժողովրդի համար,–ասել է Հրանտ Մարգարյանը։
ՀՀԿ-ականները մարդկանց ստիպողաբար տանում են ընտրատեղամասեր. ահազանգ
06.05.2012 ● 10:38
«iditord.org» կայքից տեղեկանում ենք, որ Ավան համայնքում ՀՀԿ-ականները մարդկանց ստիպողաբար տանում են ընտրատեղամասեր և համոզում են իրենց ձայնը տալ ՀՀԿ-ին:
Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը
06.05.2012 ● 10:30
Այսօր՝ մայիսի 6–ին կայանալու է Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը։ Առաջին փուլի արդյունքներով, երկրորդ փուլ էին անցել Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլյա Սարկոզին և սոցիալիստ թեկնածու, ընտրությունների առաջատար համարվող Ֆրանսուա Օլլանդը։
Երկու զույգ քվեաթերթիկ՝ մեկ ընտրողին
06.05.2012 ● 10:23
Վանաձօրի թիվ 8/33 ընտրատեղամասում մեկ ընտրողին տվել են 2 զույգ քվեաթերթիկ։
Թիվ 6 ընտրատարածքում փող են բաժանում
06.05.2012 ● 10:16
թիվ 6 ընտրատարածքում՝ «Կայզեր» սուպերմարկետի մերձակայքում կայանված է «Գազել» մակնիշի ավտոմեքենա, որից ընտրակաշառք են բաժանում. հավաքված են 70-80 մարդ։
ԿԸՀ նախագահ. «Կնիքը պետք է թափահարեին, նոր դրոշմեին»
06.05.2012 ● 10:00
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադարձել է անձնագրերում դրված ընտրությունների մասնակցությունը հաստատող կնիքները րոպեներ անց օքսիդանալու համատարած ահազանգերին և ասել, որ կնիքի օգտագործման կարգը չի պահպանվել։
Ստացվում են ընտրակեղծիքների մասին առաջին տեղեկությունները
06.05.2012 ● 09:30
«7 օրը» արդեն բազմաթիվ ահազանգեր է ստանում մեր ընթերցողներից՝ կապված ընտրակեղծիքների հետ։ Մարդիկ պատմում են, որ երեկ գիշերվանից սկսած ՀՀԿ շտաբերում սկսել են ընտրակաշառք բաժանել։ Ուշագրավն այն է, որ ընտրակաշառվողներից անձնագրերի տվյալները վերցնելուց ու 10 000 դրամ տալուց հետո, հանրապետականները պայման են դնում կաշառք վերցնողների առաջ, որպեսզի նրանք չգնան ընտրության։
Կնիքները 10 րոպեից օքսիդանում են
06.05.2012 ● 09:15
Արթիկի թիվ 2 և թիվ 7 դպրոցներում տեղակայված 36/04 և 36/05 ընտրատեղամասերից ահազանգ է ստացվել այն մասին, որ անձնագրի վերջին էջում հանձնաժողովի անդամի կողմից դրված՝ ընտրություններին մասնակցությունը հաստատող կնիքը 10 րոպե հետո ցնդել է։ Նույնաբովանդակ ահազանգերով են ողողված նաև սոցիալակն ցանցերը։
Այսօր խորհրդարանական ընտրություններ են