Լրահոս

22.04.2026 08:41


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ապրիլի 22-23-ի ցերեկային ժամերին՝ 4-6, ապրիլի 23-24-ի գիշերային ժամերին՝ 2-4 աստիճանով։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն, երեկոյան ժամերին կգրանցվի +12...+14 աստիճան։

Այս խորագրի վերջին նյութերը