Լրահոս

02.06.2012 10:02


Բոլիվիայի նախագահը սեփական «ֆուտբոլային դիվանագիտությունն» է վարում

Բոլիվիայի նախագահը սեփական «ֆուտբոլային դիվանագիտությունն» է վարում

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը կարծում է, որ Չիլիի հետ ունեցած իրենց տարածքային խնդիրները հնարավոր է լուծել ֆուտբոլի միջոցով. ով հաղթեց մրցույթում, նրա օգտին էլ կլուծվի վեճը։ Այս մասին գրում է «Սեգունդա»–ն։

Բոլիվիայի ու Չիլիի ֆուտբոլի հավաքականները իրար հետ կհանդիպեն 2014թ. աշխարհի առաջնության նախընտրական փուլում։

Նշենք, որ Չիլիի ու Բոլիվիայի միջև տարածքային վեճը  դարավոր պատմություն ունի։ Այն ծագել է դեռևս 19-րդ դարում, երբ  Բոլիվիային դեպի օվկիանոս ելքից զրկելու նպատակով Չիլին սկսեց ռազմական գործողություններ։ Պատերզամն ավարտվեց Չիլիի հաղթանակով, և 1904թ. կնքվեց հաշտության պայմանագիր։ Այնուամենայնիվ, Բոլիվիայի նախագահ Մորալեսը չի հաշտվում այդ մտքի հետ ու անընդհատ բարձրաձայնում է իր տարածքային հավակնությունների մասին։

Այս խորագրի վերջին նյութերը