ՄԻԱՎ–ի դեմ դեղամիջոցն անմատչելի դարձրած գործարարին մեղադրել են խարդախության մեջ
Նյու Յորքում ձերբակալվել է «Turing Pharmaceuticals AG» դեղագործական ընկերության 32-ամյա ղեկավար Մարթին Շքրելին, որին լրագրողներն անվանել են աշխարհի ամենաատելի գործարար։
«Bloomberg»–ի փոխանցմամբ՝ Շքրելին 50 մլն դոլարով արտոնագիր է ձեռք բերել՝ ՄԻԱՎ վարակի դեմ դեղամիջոց արտադրելու նպատակով, որի մեկ չափաբաժնի համար սահմանել է 750 դոլար։ Խարդախության մեջ մեղադրվող երիտասարդ ձեռնարկատերն արդարացել է՝ ասելով, որ ցանկացել է շահութաբեր բիզնես վարել։ Տղամարդուն ձերբակալել են Մանհեթթենի սեփական բնակարանում։
Շքրելիին մեղադրում են նաև «Retrophin Inc» ընկերության կապիտալն ապօրինի կերպով սեփական պարտքերի մարման համար օգտագործելու մեջ։

7or.am