Աշխարհ

18.12.2015 13:32


Վալերի Պերմյակովը սատանի՞ստ է եղել

Վալերի Պերմյակովը սատանի՞ստ է եղել

Ինչպես հայտնել էինք, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում տեղակայված զորամասում տեղի է ունենում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով առաջին արտագնա դատական նիստը։

Նիստի ընթացքում տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները հայտարարել են, որ առկա են մի շարք փաստեր, համաձայն որոնց՝ սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը սատանիստական էջ է բացած եղել սոցիալական ցանցում։ Այդ էջում Պերմյակովը նաև «պայմանագիր է կնքել» սատանայի հետ և գրառում կատարել, որ մարդկային զոհաբերություններ կիրականացնի վերջինի համար։

Այս հանգամանքը փաստաբանները կարևոր են համարում հանցագործության դրդապատճառը պարզելու առումով։

Նշենք, որ փաստաբանները և դատավարության մի շարք այլ մասնակիցներ դժգոհում են նիստերի դահլիճում ստեղծված աշխատանքային պայմաններից, և նաև դա հաշվի առնելով՝ միջնորդելու են, որ դատական նիստը շարունակվի հայկական դատարանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը