Ճապոնական «Toshiba» ընկերությունն աշխատանքից 6-7 հազ մարդու կազատի։ Այս մասին գրում է «vestifinance»–ը՝ տեղական «Nikkei»–ին հղումով։ Նշվում է, որ կրճատվողների մեծ մասն ընկերության՝ վնասով աշխատող բաժնից է, որը զբաղվում է սպառողական էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի թողարկմամբ։
Այդ ճյուղը ֆինանսական ամենավատ արդյունքներն է արձանագրել՝ ապահովելով վաճառքի ընդամենը 20 տոկոսը։
2015թ. արդյունքներով՝ հեռուստացույցներ և տնային էլեկտրական սարքեր արտադրող ճյուղի հասույթը 1,16 տրլն իեն (9,63 մլրդ դոլար) է կազմել, որը 10%–ով քիչ է նախորդ տարվանից։ Գործառնական վնասը գնահատվել է 109,7 մլրդ իեն (910 մլն դոլար)։
Ս. թ. մարտի 31–ին ընկերության այդ բաժնում ավելի քան 24 հազ մարդ էր աշխատում։
Բացի կրճատումներից՝ «Toshiba»–ն ծրագրում է զգալիորեն սահմանափակել նաև իր գործունեությունը կամ ամբողջովին փակել Տոկիոյի ձեռնարկությունը, որը հեռուստացույցներ ու համակարգիչներ է արտադրում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Toshiba»–ի ռուսական մասնաճյուղը կլքի ՌԴ–ն բարձր մրցակցության և ռուբլու տատանումների պատճառով։
«Toshiba»–ն 6–7 հազ աշխատակցի կկրճատի

7or.am